Կանանց տնտեսական հզորացում. համաշխարհային կրթական ֆորում Թայլանդում
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոգում մայիսի 23-25-ն անցկացվում է համաշխարհային կրթական ֆորումը, որը նվիրված է Կանանց տնտեսական հզորացմանը: Ֆորումին մասնակցում են 159 կազմակերպությունների ներկայացուցիչներ 61 երկրից, այդ թվում Հայաստանից:
Ֆորումի կազմակերպիչները առաջնորդվում են այն համոզմամբ, որ կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը նպաստում է ընտանիքի, հասարակության ու երկրների բարեկեցությանը: Հասարակական ու մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է իրենց ձայնը բարձրացնեն հանուն կանանց տնտեսական հզորացման: Ֆորումի ընթացքում քննարկվելու են այն արգելքներն ու մարտահրավերները, որոնք խոչընդոտում են այդ նպաակին ուղղված փոփոխությունները:
Ֆորումը նպատակ ունի միևնույն հարթակ բերել կանանց տնտեսապես հզորացմամբ շահգրգիռ կողմերին, նրանց միջև ապահովել երկխոսություն, ստեղծել գլոբալ կրթական կապեր, խթանել արդյունավետ քաղաքականությանը և միջոցառումներ ձեռնարկել աշխարհում անապահով կանանց կարիքների գնահատման ու նրանց համար նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով:
Ֆորումի օրակարգում երեք հիմնական թեմաեր են ներառված.
- Գյուղական աղքատություն. Գյուղի կանանց հնարավորությունների ընդլայնում
- Զբաղվածության հնարավորությունների ընդլայնում աշխատատեղերի ստեղծման ու ձեռնակությունների զարգացման միջոցով:
- Ֆինանսների ներգրավում կանանց հնարավորությունների ընդլայնման համար :
Տնտեսության մեջ կանանց ներգրավելու անհրաժեշտության մասին ապացույցներն օր օրի ավելանում են: Անհավասարության ասին են վկայում Համաշխարհային բանկի (World Bank & Women Deliver) տվյալները.
- Տարեկան կանանց չվճարվող աշխատանքը գնահատվում է 10 տրիլիոն դոլար, կամ համշխարհային ՀՆԱ-ի 13 տոկոսը:
- Կանանց ու տղամարդկանց միջև տնտեսական անհավասարությունը հնարավոր կլինի հաղթահարել մինչև 2025 թվականը համաշխարհային ՀՆԱ-ի 28 տրիլիոն դոլարով ավելացման դեպքում
- Կանանց 55%-ի համար հասանելի չեն բանկային ծառայությունները : Զարգացող տնտեսություններում կանայք 20 տոկոսով ավելի քիչ են օգտվում Ֆինանսական կառույցների ծառայություններից քան տղամարդիկ :
Դիտումների քանակը` 3347