«Թևանիկ». ֆիլմ Արցախյան պատերազմի մասին երեխաների աչքերով

Այս տարվա հունիսին  ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival -ում ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ»: Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 –ին: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:

 

«Թևանիկ» -ը   ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի  Արցախյան   պատերազմի մասին պատմող  ֆիլմերից մեկն է:  Այն   պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա մասին է:  Ֆիլմը  բաղկացած է երեք մասից է, երեք դեռահասների ՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով  հեղինակները  փորձել են պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին:  Ջիվան Ավետիսյանի նախորդ  «Ընդհատված մանկություն» ֆիլմում գլխավոր հերոսուհին երեխա էր, այս անգամ էլ   հերոսները 14 տարեկան են: Ինչպես խոստովանել է   ռեժիսորը իր հարցազրույցներից մեկում , դա պատահականություն  չէ,  ինքն էլ  էլ պատերազմի ընթացքում այդ տարիքին է եղել:

 

Ֆիլմի բոլոր հերոսներն ու  պատմություններն իրական են, միակ տարբերությամբ, որ տեղի են ունեցել ղարաբաղյան պատերազմի տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր վայրերում: Ռեժիսորի ներկայացմամբ,   դեպքերը հավաքել են մեկ պայմանական գյուղում, մեկ պայմանական ժամանակ : Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը:

 

Հուլիսին  «Թևանիկ» ֆիլմն ընդգրվել է նաև Ռուսաստանի VOICES (Vologda Independent Cinema from European Screens) -ի մրցութային ծրագրում:

Դիտումների քանակը` 5852

Գլխավոր էջ