Սիրիա. կորուստների ու ցավի հինգ տարի
Մարտի 15-ին լրանում է Սիրիայի հակամարտության 5-րդ տարին: Նախօրեին ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ `Սիրիայում հինգ տարի տեւող դաժան ու անիմաստ հակամարտության հետեանքով ավելի քան մեկ քառորդ միլիոն սիրիացիներ են զոհվել, որ ավելի քան 20 միլիոն բնակչություն ունեցող երկրի յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին վիրավորվել է, յուրաքանչյուր երկրորդը դարձել փախստական: Ավերված են քաղաքներն ու գյուղերը: Երկրի խոշոր տարածքները հայտնվել են Իսամական պետության անմարդկային ռեժիմի վերահսկողության տակ:
13.5 միլիոն մարդ այսօր մարդասիրական օգնության կարիք ունեն, նրանցից 500 հազարը դժվարամատչելի վայրերում են գտնվում: Սիրաում պատերազմի հետևանքով առաջացած փախստականների ներկայիս ճգնաժամն ամենազանգվածայինն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:
Պատերազմի հետևանքով, ի թիվս այլ ազգերի, զոհվել կամ վտարանդի են դարձել նաև հազարավոր հայեր: Պատերազմից ի վեր Հայաստան են տեղափոխվել շուրջ 20 հազար սիրիահայեր, որոնք մարդկային կորստից բացի, զրկվել են իրենց օթևաններից, կրել են բազմաթիվ դժվարություններ, այսօր էլ ունեն կենսական լրջագույն խնդիրներ: Հայաստանն, ի դեպ, Եվրոպայում առաջատար երկրներից մեկն է՝ սիրիական պատերազմի փախստականներին հյուրընկալելու ցուցանիշով:
Կորուստների եւ ցավի հնգամյա ժամանակագրությունը ՄԱԿ-ի տեսահոլովակում.
ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայում 5-տարի տեւող հակամարտությունը փախստականների և տեղահանվածների ամենամեծ ճգնաժամն է եւ այն համերաշխության ալիքի կտրուկ բարձրացում է պահանջում միջազգային հանրությունից:
Հայտարարության մեջ, մասնավորաես, ասված է.
Սիրիայի պատերազմը հասել է մռայլ ելակետի այսօր. այս 5-ամյա հակամարտությունից փախչող փախստականները բախվում են առավել մեծ խոչընդոտների անվտանգություն փնտրելիս, իսկ միջազգային հանրությունը կարծես թե չի արձագանքում մարդասիրական ողբերգությանը համապատասխան լրջությամբ:
«Սիրիան մեր ժամանակի ամենամեծ մարդասիրական եւ փախստականների ճգնաժամն է, որը շարունակում է մնալ միլիոնավոր մարդկանց տառապանքի պատճառ, ովքեր պետք է ստանան աջակցության հսկայական ալիք ամբողջ աշխարհում», – ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Ֆիլիպո Գրանդին՝ հավելելով, որ միայն քաղաքական կարգավորումը վերջ կդնի այն տառապանքներին, բայց միաժամանակ.ավելի շատ երկրներ պետք է հյուրընկալեն փախստականների ավելի մեծ մասնաբաժին:
Չնայած հույսի վերջին շողերին՝ կապված Սիրիայում մարդասիրական օգնության հասանելիության բարելավման, զինված ընդհարումների դադարեցման, խաղաղ բանակցությունների և ավելի լավ ֆինանսավորման խոստումների հետ, Սիրիայի պատերազմի հինգերորդ տարեդարձը տեղի է ունենում հարևան երկրների հետ ունեցած սահմաններում լարվածության ներքո, որոնք նույնպես անկայուն են՝ մեծ թվով փախստականներ հյուրընկալելով:
Ավելի հեռվում, եվրոպական երկրները, որոնք սահմանափակումներ են մտցրել՝ անվտանգություն փնտրող փախստականների թվի աճին զուգահեռ: Մի շարք երկրներ մտցրել են մուտքի սահմանափակումներ, ինչն էլ իր հերթին հանգեցրել է տասնյակ հազարավոր փախստականների կուտակմանը Հունաստանում, իսկ Եվրոպական միությունը քննարկումներ է տանում Թուրքիայի հետ համաձայնության, որպեսզի ապաստան հայցողները կարողանան վերադառնալ Թուրքիա: Մինչդեռ, Սիրիայի հարեւան երկրներում փախստականներն ավելի խոցելի են, առավել քան երբեւէ, հատկապես հաշվի առնելով ավելացող ռիսկերը դեպի Եվրոպա վտանգավոր ճամփորդության դիմելը կամ գոյատեւման պայքարի այնպիսի դրսեւորումները, ինչպիսին են մանկական աշխատանքը, վաղ ամուսնությունը կամ սեռական շահագործումը:
Գերագույն հանձնակատարի Գրանդին ասել է, որ թեեւ շատ ողջունելի են Լոնդոնում անցյալ ամիս տրվածƋխոստումները 2016-ին տրամադրել մարդասիրական օգնությաքն նպատակով $ 5,9 մլրդ, այնուամենայնիվ, միջոցները պետք է շտապ բաշխվեն և համապատասխանեն միջազգային համերաշխության այլ ձեւերի: Դրանք ներառում են փախստականների համար հարեւան երկրներում ավելի լավ կենսապայմանների հասանելիության ապահովում, ավելի շատ երկրների կողմից ավելի մեծ պատասխանատվության դրսեւորում ՝ բաց ապաստան համակարգերի ներդրման եւ սիրիացիների՝ դեպի երրորդ երկրներ կազմակերպված ուղիներով շարժվելու հնարավորությունների մեծացման միջոցով:
«Այս մասշտաբի ողբերգությունը բացի ֆինանսավորումից պահանջում է համերաշխություն: Պարզ ասած , ավելի շատ երկրներ պետք է կիսեն այս բեռը փախստականների ավելի մեծ մասնաբաժին ընդունելու առումով , – ասել է Գրանդին:
Մարտի 30-ին, ՄԱԿ ՓԳՀ կհյուրընկալի բարձր մակարդակի միջազգային խորհրդաժողով Ժնեւում՝ կոչ անելով կառավարություններին ավելի շատ տեղեր հատկացնել սիրիացիների համար: Մինչ օրս, շուրջ 170,000 այդպիսի տեղեր են տրամադրվել կառավարությունների կողմից ամբողջ աշխարհում: ՄԱԿ ՓԳՀ-ն հույս ունի բարձրացնել, այդ առնվազն 10 տոկոս գրանցված փախստականների՝ ներկայումս 4,8 մլն մարդ միայն հարակից տարածաշրջանում առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Սիրիայի պպատերազմի եկող 5 –րդ տարեդարձի առթիվ մարտի 30-հանդիպումը կխթանի կառավարությունների եւ համայնքների աջակցությունը սիրիացիներին:
«Մենք գտնվում ենք մի խաչմերուկում այսօր՝ նշելով եւս մեկ տխուր կարեւոր իրադարձություն է Սիրիայի պատերազմի հետ կապված: Եթե աշխարհն չկարողանա ուժ գտնել աշխատելու միասին ՝ մենք տխուր ետ կնայենք համերաշխ գործելու եւ ընդհանուր մարդասիրություն ցուցաբերելու այս կորցված հնարավորությանը», – ասել է Գրանդին:
Դիտումների քանակը` 4109