#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ. ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ
Ամբողջ աշխարհում քարոզարշավին միանում են հասարակական գործիչներ, ազդեցիկ անձինք, հայտնի մարդիկ` սոցիալական ցանցերում տեղադրելով իրենց դուստրերի, թոռնուհիների, քույրերի հետ լուսանկար՝ այն ուղեկցելով կանանց և աղջիկներին արժևորող գրությամբ: Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 29-ին, որին հաջորդեց «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույցը՝ վերնագրված «Իմ կամքին հակառակ», որն անդրադառնում է կանանց և աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերին: Քարոզարշավը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը։
Հայաստանից քարոզարշավին արդեն միացել են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վլոգեր, բլոգեր և ինտերնետային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։
Դուք էլ միացեք Ձեզ համար կարևոր կնոջ կամ աղջկա հետ լուսանկարով՝ թագադրելով՝ #SHECOUNTS (#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ)։”
Աղբյուրը՝ ՄԱԲՀ-Հայաստան գրասենյակ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայաստանին հաջողվեց որոշ չափով նվազեցնել նորածինների սեռային հարաբերակցությունը
Փաստեր աղջիկների ու կանանց նկատմամբ վնասակար գործելակերպերի մասին
Դիտումների քանակը` 1385