Սեռական բռնությունը որպես ցեղասպանությունների իրականացման միջոց
…Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին… Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին:
Հայոց ցեղասպանություն, 1915
…Ինչպես հաղորդում է քրդական Rudaw գործակալությունը բռնաբարություններ են տեղի ունենում ամեն օր եւ ամենուր՝ մոտակա թփուտներում, տներում եւ բեռնատարներում: Քուրդ եւ եզդի աղջիկները՝ չդիմանալով հոգեկան ապրումներին, մասսայաբար ինքնասպանություն են գործում: Օրերս հայտնի է դարձել մի պատմություն, երբ ահաբեկիչները 3 աղջկա են գերեվարել եւ ենթարկել բռնությունների: Վերադառնալով Սինջար լեռան վրա գտնվող ճամբար, որտեղ պատսպարվում են եզդի փախստականները, նրանք ինքնասպանություն են գործել: Ինչպես պատմել է տուժածներից մեկի մայրը, աղջիկները չեն կարողացել տանել անպատվությունը եւ հավատակիցներից խնդրել են սպանել իրենց, սակայն որեւէ մեկը ցանկություն չի հայտնել, եւ աղջիկները կյանքին ինքնակամ հրաժեշտ են տվել՝ նետվելով ժայռից:
Եզդիների ցեղասպանություն, 2014
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մոսուլի շուկայում իսլամիստները վաճառում են գերեվարված քրիստոնյա եւ եզդի կանանց
Ցեղասպանության մասին նոր փաստաթուղթ է հայտնաբերվել
Զանգվածային բռնաբարություններ Իրաքում
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 3767