Նոբելյան մրցանակակիրը ազատվել է աշխատանքից սեքսիստական մեկնաբանությունների պատճառով

Բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիր բրիտանացի կենսաքիմիկոս Թիմ Հանթը ստիպված է եղել դուրս գալ Լոնդոնի համալսարանական քոլեջից սեքսիստական մեկնաբանությունների պատճառով, որոնք արել է Հարավային Կորեայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, հաղորդում է  Guardian_ը:

 

72-ամյա Հանթը՝ կին-գիտնականների առջև Սեուլում ելույթ ունենալիս,  հայտարարել է. «Թույլ տվե՛ք պատմել՝ թե ինչն այն չէ աղջիկների հետ: Երեք բան կարող է պատահել, եթե նրանք աշխատում են քեզ հետ նույն լաբորատորիայում: Նրանց կարելի է սիրահարվել, նրանք կարող են սիրահարվել և երբ նրանց քննադատում ես, սկսում են լացել»: Նա հավելել է, որ հենց դա է պատճառը, որ ինքը  աջակցում է գենդերային խտրազատմանը  հետազոտական լաբորատորիաներում:

 

Ավելի ուշ Հանթը, ընդունելով «շովինիստի» համբավը, ներողություն է խնդրել իր արած արտահայտությունների համար՝ անվանելով դրանք ճշմարտացի կատակ:

 

Այնուամենայնիվ, շուտով Լոնդոնի համալսարանական քոլեջի կայքում հայտնվեց Հանթի՝ բնական գիտությունների ֆակուլտետի պատվավոր պրոֆեսորի պաշտոնից հեռանալու մասին հայտարարությունը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դա առաջին բուհն է, որը հավասարեցրել է իգական և արական սեռի դիմորդների իրավունքներն ու հնարավորությունները,  և մտադիր է հետագայում էլ հավատարիմ մնալ գենդերային հավասարությանը:

Անցյալ տարվա աշնանը սեքսիստական սկանդալի կենտրոնում հայտնվեց մեկ այլ գիտնական: Այն ժամանակ Եվրոպական տիեզերական գործակալության գիտաշխատող Մեթ Թեյլորին խիստ քննադատեցին այն վերնաշապիկի համար, որը նա հագել էր ուղիղ եթերի համար, երբ պատմում էր իր գիտական նվաճումների մասին: Վերնաշապիկի վրա կիսամերկ կանայք էին պատկերված, և The Verge  պարբերականը հանդես եկավ հոդվածով, որը վերնագրված էր « Ես թքած ունեմ, որ դուք տիեզերական ապարատ եք իջեցրել գիսաստղի /կոմետայի/ վրա, բայց ձեր վերնաշապիկը սեքսիստական է»: Ի պատասխան դրան  տղամարդ գիտնականները հանդես եկան Թեյլորին պաշտպանող մեկնաբանություններով, սակայն նա այնումենայնիվ ներողություն խնդրեց իր արարքի համար:

Հիշեցնենք նաև 2012-ի Ամերիկայի հնագույն՝ Հարվարդի համալսարանում տեղի ունեցած սկանդալը: Երբ համալսարանի ռեկտոր Լոուրենս Սամմերսը  հայտարարեց, որ « մտավոր  և գիտական գործունեությունը ավելի է հաջողվում    տղամարդկանց քան կանանց ՝ բնածին առանձնահատկությունների շնորհիվ», նա հավանաբար չէր պատկերացնում, թե դա ինչպիսի լուրջ հետևանքներ կունենա իր  համար: Ռեկտորին մեղադրեցին սեքսիզմի համար և սկանդալը, ի վերջո, տխուր ավարտ ունեցավ. նա ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Ճակատագրի հեգնանքով՝ նա իր տեղը զիջեց կնոջը: 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Կնիկ է, նրա հետ ի՞նչ հակասություն պիտի ունենամ»

 

«Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, նույնիսկ պատգամավոր կինը…»

 

Ժիրինովսկուն ուզում են պատասխանատվության կանչել

 

Ճապոնիայի կանայք մերժում են սեքսը նոր նահանգապետի պատճառով

 

Վարդան Սեդրակյան. «Կինը քաղաքականության մեջ բացարձակապես անելիք չունի»…

 

Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն

 

Կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ներ. «Պահանջում ենք Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը»

 

“Կին պատգամավոր է, ասել է էլի…”

 

«Կինը փողոցում» . Բրյուսելում կտուգանեն կանանց հասցեին վիրավորանքների համար/ վիդեո

 

Մի՛ ծնվիր գեղեցիկ. ուկրաինացի ուսանողուհիները ներողություն են պահանջում կրթության նախարարից

 

«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…

 

Սեքսիզմը՝ անպատժելի չէ, ինչպես ոմանց թվում է…

 

Դիտումների քանակը` 3780

Գլխավոր էջ