«Չգրված էջեր». ֆիլմ չծնված աղջիկների մասին /վիդեո
Ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանի եւ երաժիշտ Ալեքս Միրզոյանի կարճամետրաժ ֆիլմը՝ «Չգրված էջեր», ներկայացնում է Հայաստանում սեռային խտրականության դրսեւորման ամենադաժան էջերից մեկը: Ընդամենը մեկ կադրով երիտասարդները անդրադառնում են սեռի հիմքով հղիության ընդհատումների խնդրին. աբորտի զոհ են դառնում հիմնականում իգական սեռի երեխաները:
«Ընտրելով այս թեման փորձեցինք բարձրաձայնել Հայաստանում տիրող վիճակը: Մենք գիտենք, որ աբորտների թիվն ավելացել է, եւ ցավալի է այն փաստը, որ հաճախ հղիության ընդհատումների պատճառ է հանդիսանում երեխայի սեռը: Երեխան դեռ չծնված բախվում է սեռային խտրականության»,- մեզ հետ զրույցում ասաց թավջութակահար Ալեքս Միրզոյանը, ով նաեւ «Luxury – Georgia» ամսագրի պատասխանատու խմբագիրն է:
Իսկ Արթուրո Սայանը նշում է, որ տղա ունենալու «մոլուցքը» բնորոշ է հիմնականում տղամարդկանց եւ մեծամասամբ նրանք են նպաստում, որ կանայք վերացնեն իգական սեռի երեխային: «Եթե երեխան իգական սեռի պիտի ծնվի, ուրեմն դա ի վերուստ է որոշված, մարդը մարդ է՝ անկախ սեռից»,- նշում է ռեժիսորը:
«Կարծում եմ խնդիրը գալիս է մեր մենթալիտետից ու կարծրատիպերից, շատ ընտանիքներում տղա երեխան ավելի գերադասելի է, մարդիկ ցանկանում են տոհմի շարունակող ունենալ, իսկ աղջիկներին պարզապես վերացնում են՝ որպես անցանկալի երեւույթ: Հայաստանում այս խնդիրը շատ խորքային է, եւ մեր ֆիլմը ընդամենը մեկ կաթիլ է օվկիանոսում՝ ուղղված ընդդեմ սեռային խտրականության»,- ասում է Ալեքս Միրզոյանը: Արթուրո Սայանն էլ ընդգծում է, որ «Չգրված էջեր» ֆիլմը չի կարող փոխել իրավիճակը, եթե մարդիկ չցանկանան փոխվել: «Արվեստը բարձրացնում է հարցեր, կոչ անում մտածել դրանց մասին եւ ելքի ու բարելավման ուղիներ փնտրել: Մենք բարձրացրել ենք այն պրոբլեմը, որ մեզ բարկացնում ու ցավ է պատճառում: Եթե այս փոքրիկ ֆիլմի շնորհիվ դրական տեղաշարժ նկատվի, ուրեմն մենք մեր նպատակին հասել ենք»:
Արման Ղարիբյան
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Բավական» ֆիլմի շնորհանդեսը Վանաձորում / թրեյլեր
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
Գ.Հայրապետյան. «Կնոջ դերը մեր հասարակության մեջ շատ ավելի նվազ է, քան տղամարդու»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Դիտումների քանակը` 4649