Գլխավոր հերոսուհի. Ինչպես ժամանակակից հեռուստասերիալները լիովին փոխեցին կանանց դերի մեր ընկալումը
Համաշխարհային հեռուստաինդուստրիայի հսկաները միլիարդավոր դոլարներ են ծախսում հեռուստասերիալների արտադրության վրա: Միայն Netflix պլատֆորմի լսարանը 167 միլիոն մարդ է: Բայց սա ամենաազդեցիկ փաստը չէ: Զարմանալի է, որ հեռուստասերիալները՝ սկիզբ առնելով որպես տնային տնտեսուհիների հետաքրքիր ժամանցն ապահովող «կանացի ժանր», ի տարբերություն ավանդաբար man’s world ( տղամարդկանց աշխարհ) համարվող մեծ կինոյի, դարձել են ուժեղ, համարձակ, խարիզմատիկ կանանց աշխարհ, որոնք չեն տեղավորվում որևէ գենդերային կարծրատիպերի շրջանակներում: Եվ դա տեղի չունեցավ ինչ-որ հատուկ քարոզչության հետևանքով: Պարզապես անսպասելիորեն հեռուստատեսության պահպանողական ղեկավարների համար պարզ դարձավ, որ 21-րդ դարի փոփոխված աշխարհում ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են հետաքրքրությամբ և հաճույքով հետևում ուժեղ հերոսուհիներով հեռուստասերիալներին:
Forbes Woman– ի ուշագրավ վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես են ժամանակակից հեռուստասերիալները փոխել կանանց տեղի և դերի մասին հանրության ընկալումները: Խոսքը միջազգային ամենառեյտինգային սերիալների մասին է, որոնց մի մասը հայտնի է նաև հայ հեռուստադիտողին: Ինչ վերաբերում է հայկական արտադրության սերիալներին, ապա, ցավոք, փորձագետների գնահատականներով, նրանց մեծ մասը գենդերային կարծրատիպերի վերարտադրման, սեքսիզմի և նույնիսկ կանանց նկատմամբ բռնության քարոզի օրինակ են ծառայում:
Հոդվածն ամբողջությամբ ռուսերեն սկզբնաղբյուրից.
Դիտումների քանակը` 1207