Գյուղի կանայք  կլիմայի կայունության ապահովման առաջնագծում

Արժևորելով գյուղի կանանց կարևորագույն դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման մեջ  ՄԱԿ-ն իր  պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը   որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր է  հռչակել:

Օրվա թեման այս տարի Կայուն զարգացման նպատակների համատեքստում է  և վերաբերում է կլիմայի փոփոխությունների հարցում գյուղաբանակ կանանց դերակատարմանը: Օրն անցնում է  «Գյուղի կանայք են ապահովում կլիմայի կայունությունը» խորագրի ներքո, ինչը սեպտեմբերի 23-ին  ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում   կայացած Կլիմայի փոփոխությանը  նվրված  գագաթնաժողովում տեղի ունեցած քննարկումների տրամաբանական շարունակություւն է :  

ՄԱԿ-ի տվյալներով,  գյուղաբնակ կանայք աշխարհի բնակչության ¼-ն են կազմում: Զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի  32 %-ը, տնտեսապես ակտիվ կանանց  մոտ  80 %  զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ:  

 

Պատահական չէ, որ այդ օրվան անմիջապես հաջորդող օրերին ՄԱԿ-ը նշում է ևս երկու տարեթիվ` հոկտեմբերի 16-ին պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 17-ին` աղքատության վերացման միջազգային օրը: Այդկերպ ընդգծվում է գյուղի կանանց առանձնակի դերը քաղցի և աղքատության վերացման և պարենային անվտանգության ապահովման գործում: Գյուղաբնակ կանայք նաև կլիմայի փոփոխության պատճառով տեղի ունեցող աղետների  հետ պայքարի առաջնագծում են գտնվում:  

 

Հայաստանի հանրապետությունում  գյուղատնտեսությունը զբաղվածության ամենախոշոր ոլորտն է, որտեղ աշխատում է զբաղվածների շուրջ 34%-ը: Նրանցից 53%-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 31%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 37%-ը: Ըստ էության, գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորները:

 

 

 Դրա հետ մեկտեղ կանանց զբաղվածությունը գյուղատնտեսության ոլորտում հիմնականում ոչ ֆորմալ բնույթ է կրում, ինչը հիմք է տալիս բնութագրելու կանանց որպես աշխատաշուկայի ամենացածր վարձատրվող և սոցիալապես չպաշտպանված սեգմենտի ներկայացուցիչներ: Գյուղատնտեսության համատարած հաշվառման տվյալներով՝ գյուղացիական տնտեսությունների 25%-ը կանայք են ղեկավարում:   Կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման հնարավորությունների և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով:

 

Գյուղի կանայք առավել խոցելի են ռեսուրսների և վարկերի հասանելիության, հողի սեփականության, ոռոգման և ջրամատակարարման, տեխնիկայի օգտագործման, արտադրանքի իրացման, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների բացակայության տեսանկյունից:

 

  • Գյուղատնտեսության ոլորտում զբաղված է հանրապետության աշխատանքային ռեսուրսների 31,3%-ը, որոնց թվում կանայք կազմում են 53%, ինչը նրանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման կարևոր մասնակից:
  • Ոչ ֆորմալ (չգրանցված) զբաղվածության պարագայում գյուղի կանանց մեծ մասը զրկված է սոցիալական երաշխիքներից:
  • Գյուղական վայրերում տնային տնտեսությունների 27,3%-ը գլխավորում են կանայք (hանրապետության կտրվածքով՝ 34%-ը), ընդ որում, այդ տնտեսություններն իրենց մեկ շնչին ընկնող եկամուտներով գրեթե կրկնակի զիջում են տղամարդկանց կողմից ղեկավարվող տնտեսությունների եկամուտներին և ավելի ցածր են իրենց կենսամակարդակով:
  • Կին գլխավորով տնային տնտեսություններն առավել խոցելի են գյուղտեխնիկայի բացակայության, հողակտորների դժվար հասանելիության, ոռոգման հնարավորությունների և ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների պատճառով:
  • Կանայք գրեթե չեն մասնակցում իրենց համայնքներին վերաբերող որոշումների կայացմանը` փաստորեն զրկվելով իրենց շահերն արտահայտելու հնարավորությունից:
  • Մինչ այս պահը կայացած բոլոր խոշորացված համայնքների ընտրություններում կանանց տոկոսային ներկայացվածությունն ավագանիներում 2-3 անգամ նվազել է: Արդյունքում՝ 453 գյուղական համայնքներից միայն 9-ն են ղեկավարում կանայք (1,6%), իսկ ավագանու անդամների կազմում կանայք կազմում են միայն 9.3%:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գյուղի կանայք  կլիմայի կայունության ապահովման առաջնագծում

«Կոլեկտիվով աշխատելը լավ է,  գործի  ծանրությունը  չես զգում»

«Գյուղի կնոջ առօրյան սա է, գործը ինչքան էլ մնա, իմ երեսին ա նայում»

Հայաստանի միակ կին անտառապետը

 

 

Դիտումների քանակը` 2086

Գլխավոր էջ