Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Ամբողջ աշխարհում 2014 թվականին ներքին տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 38 մլն-ի: Այս մասին նշված է Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի պատրաստած զեկույցում:
Միայն նախորդ տարվա ընթացքում այն մարդկանց թիվը, ովքեր մոտ ստիպված են եղել լքել իրենց տունը ավելացել 11 մլն-ով: Զեկույցի համաձայն, ամեն օր հակամարտությունների պատճառով իրենց տները թողնում է 30 հազար մարդ: Առավել տուժել են մարդիկ Իրաքում, Սիրիայում, Սուդանում, Կոնգոյում: Միայն Ուկրաինայում անցյալ տարի 650 հազար մարդ ներքին տեղահանվածներ են դարձել:
Նշենք, որ խոսքը միայն ներքին տեղահանվածների մասին է, որոնք չեն համարվում փախստական, եւ ապաստանելով իրենց իսկ երկրներում հաճախ ընդհանրապես ոչ մի օգնություն չեն ստանում պետույան կողմից: Տեղահանվածների եւ փախստականների ընդհանուր թիվն էլ ավելի մեծ չափերի է հասնում: Անցյալ տարի ՄԱԿ ՓԳՀ- ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն այն 50 մլն-ից ավել էր, ինչը համեմատական է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արձանագրված աղետալի իրավիճակի հետ:
Մարդասիրական կազմակերպությունները միջազգային հանրությանը կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել հակամարտությունների կանխարգելմանն ու բռնի տեղահանվածներին օգնություն տրամադրելուն:
Դիտումների քանակը` 3491