Առաջարկ. «30-տոկոսանոց քվոտայի հետաձգումը մինչև 2022 թվական արդարացված չէ »

Ավելի քան 60  տեղական եւ միջազգային կազմակերպությունների միավորող Գենդերային թեմատիկ  խումբը հանդես է եկել  կանանց քաղաքական մասնակցությնը վերաբերող  նոր առաջարկով: Խոսքը  Ազգային ժողովի կողմից  մայիսի 25-ին  ընդունված  եւ ուժի մեջ մտած   ՀՀ  Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին է : Խումբը գտնում է, որ կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն ամրագրող  դրույթի հետաձգումը մինչեւ 2022  թվական արդարացված չէ:

 

Նշենք, որ գործող  Ընտարական օրենսգրքում  փոփոխություն անելու հնարավորությունը  հիմնված է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանի  մայիսի 25-ին ՀՀ  Ազգային ժողովի ամբիոնից հնչեցված այն հայտարարության վրա, որ նույնիսկ  ընդունված ՀՀ Ընտրական օրենսգիրքն այնուամենայնիվ  կարող է փոփոխության ենթարկվել ընդդիմության հետ վերջնական կոնսենսուսի հասնելու և մի շարք այլ առաջարկություններ ներառելու նպատակով:

 

Շնորհակալություն հայտնելով ՀՀ Ընտրական օրենսգրքի աշխատանքային խմբին և այն պատգամավորներին, ովքեր իրենց առաջարկություններում ներառել էին Գենդերային թեմատիկ խմբի  նախորդ  առաջարկների զգալի մասը,  խումբն, ընդհանուր առմամբ, ողջունելի է  համարում ՀՀ Ընտրական  օրենսգրքում տեղ գտած կանանց քաղաքական մասնակցությանը վերաբերող դրույթները, մասնավորապես.

 

–         83.4-րդ և 83.10-րդ  կետերով սեռերի համամասնությունը կուսակցությունների ցուցակներում մինչև 30/70 բարձրացումը,

–         130.2-րդ հոդվածով կուսակցությունների ցուցակներում 30/70 համամասնության տարածումը նաև համամասնական ընտրակարգով անցկացվող ՏԻՄ ընտրությունների, այսինքն` Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների վրա,

–         100.3-րդ հոդվածով նախատեսված երաշխավորությունը, ըստ որի` «եթե մանդատից հրաժարվելու արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է, և արդյունքում ցածր է լինելու 25 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին»:

–         141.6-րդ և 141.8-րդ դրույթներով ամրագրված երաշխավորությունը, ըստ որի  համամասնական համակարգով անցկացվող Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում ձևավորվող խմբակցության կազմում որևէ սեռի ներկայացուցիչների ներկայացվածությունը չի կարող ցածր լինել, քան 25 տոկոս:

 

Դրա հետ մեկտեղ  Գենդերային թեմատիկ խումբը մտահոգություն է հայտնում, որ անցումային և եզրափակիչ  դրույթներով ,մասնավորապես, հոդված 144 –ի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերով վերը նշված դրական փոփոխություններն ուժի մեջ են մտնելու միայն 2022 թվականի ընտրություններում, իսկ մինչ այդ գործելու է  25/75 համամասնություն ապահովող դրույթը:

 

Գենդերային թեմատիկ խմբի անդամները արդարացված չեն համարում նման հետաձգումը` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, որոնցից հիմնականն այն է, որ օրենսգրքով նախատեսված մանդատների բաշխման եղանակը՝  համապետական և տարածքային ցուցակների համադրմամբ, հանգեցնելու է  իրականում  նրան, որ կուսակցությունների ցուցակներում ամրագրված 30/70 համամասնությունը չի պահպանվի ընտրված մարմնում:  Ավելին`հաշվի առնելով տարածքային  կամ բաց  ցուցակներով կանանց ընտրվելու  ցածր շանսերը, ինչի մասին են վկայում   փորձագետների , այդ  թվում Վենետիկի հանձնաժողովի դիտարկումները,   կանանց ներկայացվածությունը դե-ֆակտո  կարող է  չգերազանցել 15 տոկոսը,  իսկ 25/75 համամասնության դեպքում  կանանց թիվը Ազգային ժողովում կարող է 12 տոկոսից չբարձրանալ, այն դեպքում, երբ արդեն այսօր աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը կրկնակի բարձր է և  կազմում է  մոտ 23 տոկոս:  

 

 

Գենդերային թեմատիկ խմբի անդամները  դիմել  են ԱԺ բոլոր խմբակցություններին, ինչպես նաեւ  ԱԺ երեք մշտականա  պետա-իրավարական, մարդու իրավունքների եւ եվրաինտեգրման  հացերով  մշտական  հանձնաժողովներին  առաջարկով , այն է  ներառել  քննարկման ենթակա այլ  հարցերի թվում նաև 144-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերի դրույթները չեղյալ համարելու առաջարկը: Դրանով իսկ 83.4-րդ, 100.3-րդ, 130.2-րդ, 141.6-րդ և 141.8-րդ հոդվածների դրույթները կգործեն 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: Դա հնարավորություն կտա իրական փոփոխության հասնելու գալիք ընտրություններում ՀՀ  Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածության առումով:

 

Գենդերային թեմատիկ խմբի նոր առաջարկի տեքստը ամբողջությամբ այստեղ.

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Էլինար Վարդանյան. « Առաջարկելու եմ, որ 30/70 համամասնությունը կիրարկվի անմիջապես՝ 2017 թվականից»

Զարուհի Փոստանջյան. «Կմիանամ ցանկացած առաջարկին, որ բարելավման հնարավորություն է ստեղծում»

 

Հեղինե Բիշարյան. «Կարևորը կուսակցությունների կամքն է, եթե ուզենան՝ անպայման կանանց ավելի մեծ թվով կընդգրկեն»

 

 

Ու՞մ առաջարկով է կանանց համար «ավելի լավ ապագան» հետաձգվել մինչեւ 2022 թվականը

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Առաջարկվում է կուսակցությունների ցուցակներում սեռերի 30/70 համամասնություն, բայց … միայն 2022-ի ընտրություններում

Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նոր առաջարկությունները կանանց ներկայացվածության մասին

«Ընտրական օրենսգիրք. ինչն է մտահոգում կանանց»

Դավիթ Հարությունյան. «Ես շատ ավելի լավատես եմ կանանց ընտրվելու հնարավորությունների առումով»

Զարուհի Փոստանջյան. «Խնդիր ունենք տարածքային ցուցակների հետ, որտեղ քվոտան չի աշխատելու»

Խաչատուր Քոքոբելյան . «Ես նույնիսկ 50/50-ի կողմնակից եմ»…

Էլինար Վարդանյան. «Կանանց հասնող մանդատների թիվը կիսվելու է»/ տեսանյութ

Յուրաքանչյուր քառյակում մեկ կին. նոր փոփոխություն Ընտրական օրենսգրքի նախագծում

Ընտրական օրենսգրքում կանանց քաղաքական մասնակցությանն վերաբերող առաջարկներ

Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է եվրոպացի կին գործընկերներին ՀՀ Ընտրական օրենսգրքում նախատեսվող քվոտայի փոփոխությունը

Հերմինե Նաղդալյան. «Կանանց համամասնությունը ընտրությունից ընտրություն պետք է բարձրացվի»

Քվոտաների կոռեկտության եւ արդյունավետության մասին

Արդյո՞ք կանայք չեն ցանկանում առաջադրվել ընտրություններում

«Մեր հասարակությունը նման է մի ընտանքի, որտեղ մայրը բացակայում է…»

Կանանց մասնակցության խնդիրը երկրորդական լինել չի կարող…

Ինչու՞ են կին պատգամավորները լռում քվոտայի բարձրացման մասին

Նպաստելու է արդյո՞ք համամասնական ընտրակարգին անցումը ԱԺ-ում կանանց թվի ավելացմանը

«Ապահովել կուսակցությունների ցուցակներում կանանց և տղամարդկանց ոչ պակաս, քան 30/70-համամասնությունը»

Առնվազն 200 տարի կպահանջվի Ազգային ժողովում կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությանը հասնելու համար/ ինֆոգրաֆիկա

Բարեփոխված Սահմանադրությունն ու կանանց իրավունքները. մեկնաբանում են քաղաքական գործիչները

Առաջարկներ ՀՀ Կառավարությանը կանանց քաղաքական մասնակցությունն ընդլայնելու վերաբերյալ

Ի՞նչ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը կուսակցությունների ցուցակներում կանանց ներկայացվածության մասով

Կառավարությունը հաստատեց նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. այն կներկայացվի Ազգային ժողով

Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա

Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016

ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք

2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:

 

Դիտումների քանակը` 2863

Գլխավոր էջ