Pussy Riot խմբի աղջիկներին դատապարտեցին երկու տարով
Մոսկովյան դատարանը կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության մեջ մեղավոր ճանաչեց Pussy Riot խմբի երեք անդամներին՝ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային Եւ Եկատերինա Սամուցեւիչին : Նրանց դատապարտեցին երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Կալանքի ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից:
Հիշեցնենք, որ փանք ռոք խմբի անդամները ձերբակալվել էին Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում իրենց «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» փանք աղոթքի համար: Ռուսական Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով:
Մեղադրողն աղջիկների համար պահանջել էր երեք տարվա ազատազրկում: Դատավոր Մարինա Սիրովան հայտարարել է, թե մեղամցուցիչ հանգամանք է գտել, Տոլոկոննիկովան եւ Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունեն, երեք ամբաստանյալներն էլ դրական են բնութագրվում:
Փանկ-խմբի անդամներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ պաշտպանական կողմը հայտարարել է, թե Քրիստոս Ամենափրկչի տաճարում տեղի ունեցածը քաղաքական ակցիա է եղել:
Վճռի հրապարակման պահին դատարանի մոտ Pessy Riot-ի հարյուրավոր կողմնակիցներ են եղել, որոնցից շատերին ոստիկանությունը ձերբակալել է , այդ թվում` ընդդիմադիրներ Գարի Կասպարովին եւ Սերգեյ Ուդալցովին: Հավաքվածները վանկարկում էին. «Ռուսաստանին՝ այո, Պուտինին՝ ոչ»:
Նախօրեին Կիեւում՝ FEMEN շարժման աղջիկները, ի աջակցություն Pussy Riot խմբին, բենզասղոցով կտրել են ուկրաինական մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցված խաչը: Ոստիկանությունից հայտնել է, որ խաչը կանգնեցվել էր ստալինյան ռեպրեսիայի զոհերի հիշատակին եւ քրեական գործ է հարուցվել` FEMEN-ին մեղադրելով խուլիգանության եւ սեփականության ոչնչացման մեղադրանքով
Հասարակական լայն արձագանքը գործի առնչությամբ Ռուսաստանում և երկրի սահմաններից դուրս փանք խմբի պաշտպանության հսկայական շարժում է ձևավորել. աղջիկներին իրենց աջակցությունն են հայտնել ռուսաստանցի մտավորականներ, համաշխարհային աստղեր, ինչպես օրինակ Մադոննան, Բյորկը, Սթինգը, Red Hot Chili Peppers-ը, Փոլ Մաքքարթնին:
Աղջիկների նկատմամբ դատավարությունը ուշադրության է արժանացել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների արտաքիան քաղաքական գերատեսչությունների մակարդակով, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել դատական գործընթացի առնչությամբ: Ի համերաշխություն PussyRiot-ի այսօր բողոքի ցույցեր են անցկացվել նաեւ աշխարհի շատ երկրներում: Դրանց ամբողջական ցանկը կարելի է տեսնել freepussyriot.org կայքում:
«Pussy Riot»-ի դատավճիռը սխալ է, որը հարվածելու է Ռուսաստանի իմիջին: Նման կարծիք է հայտնել հայտնի հեռուստահաղորդավար Թինա Կանդելակին:
«Ինձ համար տարօրինակ է, որ գտնվել են խորհրդատուներ, ովքեր Վլադիմիր Վլադիմիրովիչին խորհուրդ են տվել նոր Խոդորկովսկի սարքել: Այդ աղջիկների ստեղծագործությունը որեւէ գեղարվեստական արժեք չի ներկայացնում: Բացի խուլիգանությունը` բովանդակությունն այնտեղ չափազանց քիչ էր: Հիմնական բովանդակությունը ստեղծվեց, երբ նրանց ձերբակալեցին: Ռուսաստանում նման հերոսներ ստեղծելու կարիք չկա: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դա տեղեկատվական ինքնասպանություն է: Դրանք իմիջային կորուստներ են: Մենք ընդգծեցինք մեր տարբեր լինելը: Քաղաքակիրթ աշխարհում նման բաներն ընդունված չեն»,- ասել է Կանդելակին:
Դիտումների քանակը` 5199