Նման ուշագրավ հայտարաությամբ է հանդես եկել լրագրողների առջև ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը՝ փորձելով արդարացնել իր ոչ կոռեկտ պահվածքը «Ժառանգության» ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հանդեպ:
Վարդան Այվազյանի խոսքերով, ինքը չի վիրավորել Զարուհի Փոստանջյանին. Ուղղակի նա խառնվել է իր և Նիկոլ Փաշինյանի վեճին, իսկ ինքը՝ որպես տղամարդ դա չէր կարող հանդուրժել:
«Ես նախ եւ առաջ տղամարդ եմ, հայ տղամարդ, հետո միայն քաղաքական գործիչ: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել վիրավորել ուրիշներին եւ թույլ չեմ տա նույնն անել իմ հանդեպ: Կանայք իմ ընտանիքում գիտեն դա, ունեն կուլտուրայի այդքան մակարդակ եւ երբեք նման կերպ չէին վարվի»,-ասել է Այվազյանը:
Նկատենք, որ Այվազյանի եւ Փաշինյանի միջեւ բանավեճը, որին միջամտել է Փոստանջյանը, տեղի է ունեցել հերթական քառօրյայի ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում, , այլ ոչ թե Այվազյանի տան խոհանոցում: Բացի այդ Զարուհի Փաստանջյանը պատգամավորի, այլ ոչ թե Այվազյանի կնոջ կամ զոքանչի կարգավիճակում է:
«Կինը չպետք է խառնվի երկու տղամարդկանց խոսակցությանը, նույնիսկ պատգամավոր կինը…»

Դիտումների քանակը` 4939