Pirelli 2013 օրացույցը հրաժարվել է մերկ մոդելներից

 

Հայտնի օրացույցի նոր հրատարակությունում չկան մերկ կանայք և անգամ լողազգեստով մոդելներ: Այսպիսին է օրացույցի  այս տարվա  հեղինակի՝ ռազմական ֆոտոլրագրող Սթիվ Մաքքարիի ընտրությունը (Steve McCurry), ով հայտնի է պատերազմական գործողությունների գոտում արած ռեպորտաժային լուսանկարներով՝ Իրանի, Իրաքի, Պարսկական ծոցի, Բեյրութի, Կամբոջայի:

 

 

2013 -ի օրացույցի հերոսուհիները կլինեն կանայք, այդ թվում  մի քանի հայտնի մոդելներ, ովքեր զբաղվում են ակտիվ հասարակական բարեգործական գործունեությամբ: Այսպիսով, որոշվել է հեռանալ ավանդական էրոտիկ թեմաներից, որոնք միշտ առկա են եղել Pirelli օրացույցում: Հենց ինքը՝ լուսանկարիչը նշել է՝ քանի որ բոլոր խելացի և գեղեցիկ կանայք, ում նա պատրաստվում է նկարահանել, այսպես թե այնպես սատարում են հասարակական կազմակերպություններին, բարեգործական հիմնադրամներին և տարաբնույթ հումանիտար ծրագրերի, 2013-ի օրացույցը կդառնա ՛՛հոգու օրացույց՛՛:

 

Սթիվ Մաքքարիին հռչակ բերեց կանաչաչյա  աֆղանցի աղջնակի լուսանկարը (Afghan Girl), որն արվել էր Պակիստանում և 1985 թ. դարձել էր National Geographic ամսագրի շապիկը: Այնուհետև այդ շապիկը  համարվեց ամենաճանաչելին ամսագրի ողջ պատմության ընթացքում:

 

Ցանցում արդեն հայտնվել են որոշ լուսանկարներ, սակայն Pirelli օրացույցը լույս կտեսնի դեկտեմբերից ոչ շուտ: Նկարահանման վայր դարձավ Ռիո Դե Ժանեյրոն, մոդելները ներկայացված են քաղաքի պատմական թաղամասերում, նրանց նկարահանել են ամենաաղքատ վայրերում, ինչպես նաև  վայրի բնությամբ շրջապատված: Օրացույցի համար նկարվել են բրազիլուհի մոդել Ադրիանա Լիման, ով իր երկրորդ երեխային էր սպասում, ինչպես նաև Էլիզա Սեդնաուին, Պետրա Նեմցովան, Իզաբելլա Ֆոնտանան, Լիա Կեբեդեն և այլոք:

 

 

Առաջին Pirelli օրացույցը լույս է տեսել 1964 թ.-ին և անհավանական հաջողություն է ունեցել: Տարեցտարի օրացույցի վրա աշխատում են միայն աշխարհի լավագույն լուսանկարիչներն ու մոդելները, դերասանուհիները:  Օրացույցը լույս է տեսնում սահմանափակ տպաքանակով, տարածված է միայն ՛՛այս աշխարհի ուժեղագույնների շրջանում՛՛ և այն կարելի է գնել միայն աճուրդով:

 

Օրացույցի առաջին լուսանկարիչն է եղել Ռոբերտ Ֆրիմանը՝ The Beatles-ի պաշտոնական լուսանկարիչը: Նշենք, որ 2011 թվականին Pirelli օրացույցի թեման է եղել հին հունական աստվածները, իսկ այդ գաղափարն իրագործել հաջողվեց նորաձևության աշխարհի ՛՛գուրու՛՛ Կարլ Լագերֆիլդին իր փարիզյան արվեստանոցի պատերի ներքո: Տարբեր ժամանակներում օրացույցի համար նկարվել են այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը, Միլլա Յովովիչը, Նատալյա Վոդյանովան, Բրիտանի Մըրֆին, Ջենիֆեր Լոպեսը, Սոֆի Լորենը, Պենելոպա Կրուսը և շատ ուրիշներ:

 

 

Pirelli-2013 .Էլիզա Սեդնաուի, Իտալիա, 24 տարեկան, դերասանուհի եւ ռեժիսոր

.

Pirelli-2013 .Պետրա նեմցովա, Չեխիա, 33 տարեկան, հիմնադրել է  Happy Hearts հիմնադրամը

Pirelli-2013. Կայլիք Խան, ԱՄՆ, 25 տարեկան, աշխատում է Roots of Peace հումանիտար ծրագրում

Pirelli-2013 . Լիա Կեբեդե, Եթովպիա, 34 տարեկան, 2006-ին  հիմնադրել է  անչափահաս մայրերի մահացության դեմ պայքարող հիմնադրամը:

 

http://www.milani.ru

 

 

 

Դիտումների քանակը` 8746

Գլխավոր էջ