Ազգային ժողովի փոխխոսնակների պաշտոններում կառաջադրվեն Լենա նազարյանը և Մանե Թանդիլյանը
Դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններում ավելի քան 70 տոկոս վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը որոշել է Ազգային ժողովի խոսնակի պաշտոնում առաջադրել առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի թեկնածությունը, փոխխոսնակներ կառաջադրվեն Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը: Այս մասին երեկ լրագրողներին տեղեկացրեց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը հավելեց, որ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, իսկ խմբակցության քարտուղարը կլինի Հակոբ Սիմիդյանը:
Այսօր հայտնի դարձավ նաև , որ Ազգային Ժողովի երրորդ` ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խոսնակ Անի Սամսոնյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովում , ըստ կանոնակարգի, փոխխոսնակներն երեքն են, ընդ որում երրորդ փոխխոսնակի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը:
Ինչ վերաբերում է ապագա Կառավարության կազմին՝ պատգամավորության թեկնածություն առաջադրած գործող պաշտոնյաների, մարզպետների հետագա պաշտոնավարմանը, ապա Ալեն Սիմոնյանի խոսքով, «գործադիրի հարցը դեռ որոշված չէ»:
Դիտումների քանակը` 1912