Մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու գործընթացը
Փետրվարի 6-ից մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման գործընթացը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի համաձայն, քաղաքական ուժերը գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև փետրվարի 16-ը։
Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման ժամանակահատվածը մեկնարկելու է փետրվարի 16-ից մինչև 26-ը։
Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածը մեկնարկում է մարտի 5-ից և կշարունակվի մինչև մարտի 31-ը։
Դիտումների քանակը` 2597