Կանանց ներկայացվածությունը ՀՀ Ազգային ժողովում. կրկնակի ցածր քան միջինը աշխարհի խորհրդարաններում / ինֆոգրաֆիկա
Կանանց կարգավիճակը և նրանց ազդեցությունը քաղաքական ինստիտուտների ձևավորման և քաղաքական որոշումների ընդունման գործընթացների վրա բնութագող կարևոր ցուցանիշներից մեկն է համարվում երկրի խորհրդարանում ներկայացված կանանց տոկոսը:
Կանայք ՀՀ Ազգային ժողովի գործող գումարման կազմում 10%-ով են ներկայացված, ինչը կրկնակի ցածր է, քան աշխարհի միապալատ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը, որը Միջխորհրդարանական միության վերջին տվյալներով կազմում է 22,8%:
Աշխարհում ամենաբարձր ցուցանիշը Հյուսիսային Եվրոպայի երկրներում է` 41,1%, ԵԱՀԿ երկրների խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը 25,7% է: Կանանց մասնակցության ամենացածր տոկոսն արաբական աշխարհի (19,1%) և խաղաղօվկիանոսյան (13,4%) երկրների խորհրդարաններում է:
Հատկանշական է, որ 20 տարվա ընթացքում՝ Ազգային Ժողովի հինգ գումարումների արդյունքում կանանց ներկայացվածությունը աճել է ընդամենը 4%-ով, այն էլ կիրառվող քվոտաների շնորհիվ. 1995-ին այն 6 % էր, 2015-ին ՝ 10 %:
Այդ նույն նույն ժամանահատվածում կանանց միջին թիվը աշխարհի խորհրդարաններում ավելի քան կրկնապատկվել է` 11%-ց մինչեւ 23%:
Այս ամենի հետ մեկտեղ նշենք, որ աճել է կանանց թիվը ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմում. նրանք այսօր ղեկավարում են ԱԺ խմբակցությունների ուղիղ կեսը, ներկայացված են՝ 2 փոխխոսնակներից մեկի պաշտոնում , լխավորում ՝ 12 մշտական հանձնաժողովներից 2-ը:
WomenNet.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք Հայաստանի Կառավարությունում. թվացյալ հավասարություն
Կանայք Հայաստանի իշխանությունում/ ինֆոգրաֆիկա-2016
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Քանի՞ կին պատգամավոր պետք է ներկայացված լինի Ազգային ժողովում:
2015-ի ընթացքում կին համայնքապետեր չեն ընտրվել
Նատալյա Վուտովա. «Կանայք պետք է ավելի շատ ներգրավված լինեն պետական պաշտոններում»
Խորհրդարանական կանայք. ինչպե՞ս են քվեարկել, ի՞նչ նախաձեռնություններով հանդես եկել
ՏԻՄ ընտրություններ-2016 եւ կանայք
Դիտումների քանակը` 4133