Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը

 

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Փարիզում  անցնում է “Հավասարության սերունդ” ֆորումը, որը շրջադարձային իրադարձություն է կանանց իրավունքների և գենդերային հավասարության տեսակետից: Պեկինում կայացած Կանանց չորրորդ համաշխարհային խորհրդաժողովից քսանվեց տարի անց «Հավասարության սերունդ» գլոբալ ֆորումը նպատակ է հետապնդում  խթանել առաջիկա հինգ տարիների համար գենդերային հավասարությանն ուղղված ավելի ակտիվ գործողությունները և ներդրումները: Հիշեցնենք, որ ֆորումը  պետք է կայանար դեռ անցյալ տարի Պեկին+25 գործընթացների շրջանակում, բայց հետաձգվեց համավարակի պատճառով և այժմ անցնելու է առցանց: 

 

 

Պետությունների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, մասնավոր հատվածը և երիտասարդական կազմակերպությունները կհավաքվեն` ազդարարելու գենդերային հավասարության գլոբալ արագացման ծրագրի մեկնարկը, հայտարարելու կոնկրետ պարտավորությունների մասին և ամրապնդելու  սերունդների միջև բազմաշահառու գործընկերությունները`առաջիկա հինգ տարիների ընթացքում գենդերային հավասարությունը խթանելու համար:

 

 

 

Գրանցված մասնակիցները մուտք կունենան Ֆորումի թվային պլատֆորմ` հնարավորություն ընձեռելով ներկա գտնվել 500 մասնակիցների մասնակցությամբ գրեթե 90 միջոցառումների և համագործակցել ամբողջ աշխարհի տասնյակ հազարավոր մասնակիցների հետ:

 

 

 

Արձագանքելով այն փաստին, որ COVID-19 ճգնաժամը սրել է գենդերային անհավասարությունները, ֆորումը  հաստատում է առաջընթացի արագացման ուղղությամբ գործելու հրատապությունը և նշում, որ գենդերային հավասարությունը պետք է դրվի վերականգնման ջանքերի հիմքում:

 

 

Ֆորումի աշխատանքներին կարելի հետևել այստեղ

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ

«Հավասարության սերունդ» ֆորում.  Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը

Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի

Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ

Ավարտվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը. պետությունները պարտավորվեցին ապահովել կանանց  քաղաքական առաջընթացը

NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը

 

Դիտումների քանակը` 1351

Գլխավոր էջ