Երևանում կան բազում կանայք, որոնք չեն ընդունվում հասարակության կողմից: Թեև իրենք իրենց այդպես չեն ընկալում, սակայն ամեն անգամ, երբ նրանցից մեկը քայլում է փողոցով, մարդիկ զարմանքով են նայում նրան: Ես էլ էի նայում, զգում է տարօրինակ հետաքրքրասիրություն, միևնույն ժամանակ` որոշակի հարգանք նրանց նկատմամբ: Ու որոշեցի ծանոթանալ, խոսել ու լուսանկարել նրանց: Ավելի ուշ զարգացավ այս պատմության իրական նշանակությունն ու կարևորությունը:
Նարինե
2008-ին ընկերներս ինձ պատմեցին Նարինեի մասին: Նա միշտ ուշադրության է արժանանում դրսում: Որոշ որոնումներից հետո գտա նրա տունը, ապրում էր մոր և աղջկա հետ: Նիհար, բարձրակրունկներով և շպարից սփրթնած դեմքով’ նա տարօրինակորեն գեղեցիկ էր: Երբ դուրս եկանք զբոսնելու, ասաց, որ մի քանի տարի առաջ ապրել է Հայաստանից դուրս, կուզեր նորից գնալ, բայց չի կարողանում:
Լորա
Նրան հանդիպեցի փողոցում դանդաղ և հպարտ քայլելիս՝ հացով տոպրակը ձեռքին: Մի կողմից նման էր ցանկացած այլ անցորդի, մյուս կողմից՝ նրա մեջ կար ինչ-որ տարօրինակ ու առանձնահատուկ բան: Միգուցե դա նրա դանդաղ քայլն էր, կամ արևային ակնոցը, որն այդպես էլ չհանեց: Նկարվելու ընթացքում Լորան ասաց, որ ամուսինը քաղաքի գլխավոր դատախազն է, իսկ ինքը դասախոս է Ամերիկյան համալսարանում: Ես խնդրեցի Լորային նաև իր տանը նկարել, բայց նա չհամաձայնվեց:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում:
Երևանի օրիգինալ կանայք. imyerevan.com

Դիտումների քանակը` 4858