Հոկտեմբերի 2. Կանանց մասնակցության գրեթե մոգական 11,2 տոկոսը
Ինչպես հայտի է, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցել են 2676 տղամարդ թեկնածու և 336 կին (11.2%): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից WomenNet.am-ին տրամադրած վերջնական տվյալների համաձայն ավագանու անդամ են ընտրվել 1991 տղամարդ և 251 կին, ինչը 11.2% է կազմում : Մինչ ընտրությունները նշված 6 մարզերի ավագանիներում կանայք նույն 11.2 %-ով էին ներկայացված:
WomenNet.am –ը ներկայացնում է կանանց ներկայացվածությունն ավագանիներում ըստ մարզերի հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքներով ՝ համեմատելով դրանք մինչ այդ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների հետ.
Գեղարքունիքում ավագանու 389 ընտրված անդամներից 11-ը կամ 2.8%-ը կանայք են , մինչ ընտրությունները ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով մարզի ավագանիներում միջինում 7.3% կին էր :
Լոռիում ավագանու 520 ընտրված անդամներից 100-ը կամ 19.2%-ը կանայք են, մինչ ընտրությունները մարզի ավագանիներում կանայք միջինում 12.5% էին:
Կոտայքում ավագանու 458 ընտրված անդամներից 42-ը կամ 9.2 % -ը կանայք են, մինչ ընտրությունները մարզի ավագանիներում կանայք միջինում նույնպես 8.1% էին:
Շիրակում ավագանու 407 ընտրված անդամներից 17-ը կամ 4.2 %-ը կանայք են, մինչ ընտրությունները մարզի ավագանիներում կանայք միջինում 10.1% էին
Սյունիքում ավագանու 299 ընտրված անդամներից 73-ը կամ 24.4 % կանայք են, մինչ ընտրությունները մարզի ավագանիներում կանայք միջինում 19.4% էին: Ի դեպ, Սյունիքում նաեւ սեպտեմբերի 18-ին են ընտրություններ կայացել եւ դրանց արդյունքներով ընտրված 55 ավագանու անդամից 3-ն են կին կամ 5.5% -ը:
Վայոց Ձորում ավագանու 157 ընտրված անդամներից 8-ը կամ 5.1 %-ը կանայք են, մինչ ընտրությունները մարզի ավագանիներում կանայք միջինում 6.3% էին:
Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքում կանանց ներկայացվածությունը ավելացել է միայն Լոռու, Կոտայքի եւ Սյունիքի ավագանիներում: Մնացած մարզերում ավագանիներում կանանց թվի նվազեցում է արձանագրվել, ինչը կարելի է նաեւ բացատրել խոշորացվասծ համայնքների ավագանիներում կանանց ներկայացվածության զգալի նվազեցմամբ:
***
Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում 290 ընտրված համայնքապետներից 7-ն են կանայք, նրանցից 6-ը վերընտրված համայնքի ղեկավարներ են: Հիշեցնենք, որ որպես համայնքի ղեկավար առաջադրված էր 507 տղամարդ, 16 կին:
Ըստ մարզերի արդյունքները հետևյալն են.
Գեղարքունիքում առաջադրված 99 տղամարդկանցից ընտրվել են 51-ը, 2 կանանցից՝ ոչ մեկը:
Լոռիում 133 տղամարդկանցից ընտրվել են 74-ը, 5 կանանցից՝ 2-ը, Բազում և Պաղաղբյուր գյուղերի գործող համայնքապետներ են՝ Սրբուհի Հարությունյանը եւ : Արուսյակ Դումիկյանը:
Կոտայքում 67 տղամարդ թեկնածուից ընտրվել է 42-ը, 2 կանանցից՝ մեկը, Նոր Երզնկայի գործող գյուղապետ Ալինա Հարությունյանը :
Շիրակում 103 տղամարդ թեկնածուից հաղթանակ է տոնել 52-ը, երկու կանանցից՝ մեկը, խոշորացաված Ամասիան կղեկավարի Ջեմմա Հարությունյանը,:
Սյունիքում 67 տղամարդ թեկնածուներից հաջողության է հասել 44-ը, 5 կանանցից՝ 3-ը, Հացավան, Շիկահող, Շրվենանց գյուղերում: Երեքն էլ գործող գյուղապետներն են. Շուշան Մարգարյանը Նարե Ղազարյանը, Արմինե Մանուկյանը:
Վայոց Ձորում 38 տղամարդ թեկնածուից ընտրվել է 20-ը, կանայք այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններին չէին մասնակցում:
Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում, կին համայնքապետների թիվը նշված մարզերում չի փոխվել:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արարատի մարզում կանանց ներկայացվածությունը ավագանիներում կրկնակի աճել է
Հոկտեմբերի 2. Կանանց մասնակցության գրեթե մոգական 11,2 տոկոսը
Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
Վանաձոր-2016. Նախնական տվյալներով ավագանիում 7 կին կլինի/ լրացված
Գյումրի-2016. Նախնական տվյալներով ավագանիում կանայք 21% են կազմելու
Հոկտեմբերի 2. Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավար կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացել են
Հոկտեմբերի 2 . Համայնքի ղեկավարների 687 թեկնածուներից 38-ը կանայք են
Սեպտեմբերի 18. Համայնքների կին ղեկավարների թիվը չի ավելացել, երկուսըն վերընտրվել են իրենց պաշտոնում
Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված
Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել
Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են
Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված
Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել
Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել
Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են
Հոկտեմբերի 2. Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավար կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացել են
Հոկտեմբերի 2 . Համայնքի ղեկավարների 687 թեկնածուներից 38-ը կանայք են
Գյումրի-2016. Կուսակցությունների մեծ մասը ներկայացրել են կանանց առաջին եռյակում/ ինֆոգրաֆիկա
Վանաձոր-2016. թեկնածուների գրեթե մեկ երրորդը կանայք են/ ինֆոգրաֆիկա
Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում
Գյումրիում և Վանաձորում կուսակցությունների ցուցակներով առաջադրված թեկնածուների 30 տոկոսը կանայք են
Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա
ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են
ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել
Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված
Դիտումների քանակը` 3024