«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականություն գիտության մեջ

nature

Կին գիտնականները ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում  անցել են մի հսկայական ճանապարհ  խտրականության դեմ պայքարում, բայց նույնիսկ այսօր ուսանողուհիները եւ ասպիրանտները կանգնած են անհավասար աշխատավարձերի, կարիերայի աճի դժվարությունների եւ «թաքնված» նախապաշարմունքների առջև,  – գրում է «Nature» գիտական հանդեսի  լրագրող Հելեն Շենը:  

 

Հելեն  Շենը մեջբերում է Նյու Յորքի համալսարանի նյարդակենսաբան  Լին Կիորպեսի օրինակը, ով  1970-ականների սկզբին,  ուսանող լինելով, ուզում էր դառնալ ինժեներ: Ըստ Կիորպեսի,  Բոստոնի  Հյուսիսարեւելյան համալսարանի դասախոսներից մեկը առաջին օրը նայել է լսարանին եւ ասել է. «Ես կանանց եմ տեսնում լսարանում:  Չեմ հավատում, որ կանայք տեղ ունեն ճարտարագիտության ոլորտում, այնպես որ, ես անձամբ ամեն ինչ անելու եմ, որպեսզի տապալեք իմ դասընթացը»:

 

Պրոֆեսորը  բլեֆ չէր անում, – ասում է Կիորպեսը – բոլոր ուսանողները, բայց մեկից, ի վերջո, դուրս եկան ոլորտից եւ թեեւ այժմ նման հայտարարությունները, կարծես անհավատալի են ամերիկյան համալսարաններում, խնդիրները դեռեւս գոյություն ունեն, ասում են ամսագրի կողմից հարցված գիտնականները:

 

Վիճակագրությունը  հուսադրող  չէ

 

Ըստ Ամերիկյան Ազգային գիտական հիմնադրամի, կանայք այժմ ստանում են ճշգրիտ գիտությունների եւ ճարտարագիտության ասպիրանտների աստիճանների գրեթե կեսը, բայց նրանք զբաղեցնում են այդ ոլորտներում պաշտոնների միայն 21% և 5%  համապատասխանաբար: Բացի այդ, կին գիտնականի միջին աշխատավարձը  ԱՄՆ-ում կազմում է ընդամենը 82% -ը տղամարդկանց գործընկերների աշխատավարձի, իսկ որոշ ոլորտներում, օրինակ, ֆիզիկայի եւ աստղագիտության, այդ ցուցանիշը ավելի մոտ է 60%:

 

Հոդվածի հեղինակը մեջբերում է 2010 թ., արված Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի (AAAS) հետազոտությունը 1,3 հազար գիտությունների թեկնածուների շրջանում: Կեսից ավելին՝ 52% – կանայք նշել են, որ իրենց  գիտական կարիերայում բախվել են խտրականությունը ըստ սեռի, իսկ տղամարդկանց ընդամենը 2% -ն է այդպես արձագանքել:

 

Բացի այդ, կանանց համար աշխատանքի գիտության եւ ընտանեկան կյանքի միջեւ ընտրությունը շատ ավելի բարդ է: Ըստ Կալիֆոռնիայի Բերկլի, համալսարանի հետազոտողների անզավակ երիտասարդ հետազոտողները երկու սեռերի, ովքեր արդեն ձեռք են բերել գիտությունների թեկնածուի աստիճան, հավասարապես նույն հաճախականությամբ են որոշում  կայացրել թողնել գիտությունը, իսկ կին գիտնականները, ովքեր դարձել են մայրեր կամ պատրաստվում  են դառնալ, միջինը երկու անգամ ավելի հաճախ են թողնում գիտությունը, քան տղամարդիկ նմանատիպ հանգամանքներում:

 

Ըստ Շենի ուսանողուհիների եւ երիտասարդ գիտնականների հետակադեմիական կարիերայի վաղ փուլերում  «դուրս մնալը»  կապված է նաեւ «դերային մոդելների» բացակայության հետ, այսինքն բարձր ակադեմիական պաշտոններ զբաղեցնելու հաջողակ կանանց սուր պակասի հետ:

 

Պայքար «ստվերի»  հետ

 

«Ես  նախապաշարմունքներ ունեմ գիտության մեջ կանանց դեմ. խնդրում եմ չհամարել ինձ սարսափելի անձ:  Ես ինքնս կին գիտնական եմ, գիտական ղեկավար, սոցիալական ակտիվիստ եմ կանանց՝ գիտության մեջ ներգրավվածության հարցով, ապագա կին կենսաբանի մայր: Բայց իմ փորձարկման արդյունքները թաքցված ասոցիացիաների հետ կապված  ցույց են տալիս, որ ես դեռ անգիտակցաբար ասոցացնում եմ տղամարդկանց գիտության եւ կարիերայի հետ, եւ կանանց՝ ընտանիքի ու արվեստի հետ… հարյուր հազարավոր այլ մարդկանց կարծիքների ուսումնասիրությունները վկայում  են, որ ես բացառություն չեմ. 34 երկրներից տղամարդկանց եւ կանանց 70 տոկոսը կարծում են, որ  գիտությունը `ավելի տղամարդու գործ է, քան կնոջ», – գրում է  իր հոդվածում  Ստենֆորդի համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդաբան Ջենիֆեր Ռայմոնդը:

 

Ռայմոնդը մի հետազոտության արդյունքներն է հիշատակում, որը 2012 թվականին ցնցեց գիտական աշխարհը:  Յելի համալսարանի  միկրոբիոլոգ Ջո Հենդելսմանը   էքսպերիմենտի էր ենէարկել իր իսկ գործընկերներին՝ ուղարկելով նրանց  հորինված ռեզումեներ լաբորանտի թափուր հաստիքին իբր հավակնող տղամարդկանց եւ կանանց կողմից: Արդյունքում պարզվեց, որ    կանանց 4 հազարով պակաս աշխատավարձ էին առաջարկում քան  նույն տվյալները ունեցող  տղամարդկանց:

 

Սակայն, նույնիսկ գիտության մեջ կանանց նկատմամբ խտրականության գոյության նման շատ տեսանելի  նկարագրումից  հետո,  հեղինակը նշում է, որ շատ գործընկերները ջանադրաբար ժխտում էին այն,  որ իրենց լուծումները օբյեկտիվ չեն եղել: Ռայմոնդի համոզմամբ, խնդրի ճանաչումը պետք է լինի լուծման առաջին քայլը եւ միայն այդ ժամանակ  կարելի է հուսալ, որ «ավելի հաջող արական սեռի գիտնականի» կարծրատիպային  պատկերացումը կանհետանա:

 

«Եթե մենք ուզենք, ապա  կարող ենք նվազեցնել նախապաշարմունքների եւ կարծրատիպերի ազդեցությունը  մեր որոշումների վրա: Անգիտակից նախապատվությունները ընդամենը «սովորույթներ» են, որոնք սովորաբար ղեկավարում են մեր առաջին ինքնաբուխ արձագանքը … Բայց ճիշտ այնպես, ինչպես յուրաքանչյուր մարդ կարող է վերջ տալ  եղունգներ կրծելուն կամ«հըմ» ասել բանավոր ներկայացման ժամանակ, մենք կարող ենք ճնշել սովորությունները», – եզրակացնում է Ռայմոնդը:

 

«Նատուր» ամսագիրը հրապարակել է  նաև ամբողջ աշխարհից այն գիտնականների անունները, ովքեր գիտության մեջ կանանց նկատմամբ խտրականության վերացման իրենց քայլերն են անում: Օրինակ, Լիհադ Ալ-Գազալին մի ծագումնաբան Սաուդյան Արաբիայից, ասել է, որ 2011 թ. տվյալներով  կանայք կազմում են ընդամենը մոտ 1% բոլոր գիտնականների, այնժամ, երբ նույն այդ   գիտական ոլորտներում բակալավրի աստիճանում ուսանողուհիները ստանում են  դիպլոմների 65% -ը: Նախապաշարմունքների դեմ պայքարը և ազգային գիտության աստղերի մասին տեղեկատվության տարածումը, իր կարծիքով, կարող է աջակցել դպրոցական աղջիկներին եւ ուսանողուհիներին վճռորոշ լինել  գիտության  ոլորտում կարիերա անելու  համար:

 

Նյու Յորքի համալսարանի հոգեբան Վիրջինիա Վալիան եւ նրա գործընկերներն առաջարկում են բոյկոտել գիտական կոնֆերանսները, որտեղ տարիներով չեն հրավիրվում  կանայք, Ստենֆորդի նյարդաբան  Բեն Բարսը՝  ժամանակավոր թուլացնել խիստ սահմանափակումները մշտական պայմանագրով աշխատելու հարցում երկու սեռերի երիտասարդ  ծնողների համար :

 

Չինաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Ֆիզիկոս Լին Անը կարծում է, որ անհրաժեշտ է հավասարեցնել կենսաթոշակային տարիքը, քանի որ այդ տարբերությունը կանանց համար դժվարացնում է աշխատանքի տեղավորման հարցը,  իսկ նրա գործընկերը Եվա Էնդրյուն   Ռութջերսի համալսարանից կոչ է անում ուշադրություն դարձնել  սեփական դուստրերի վրա, ովքեր,  կարող է, իսկապես իգական սեռի հաջողված գիտնականների  օրինակների պակաս են զգում:

 

Կարդացեք թեմայի շուրջ.

 

Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր.  Փետրվարի 11

Նորարար կանայք, ում մասին արժե պատմել ձեր աղջկան

«Nature» հանդեսը պարզել է, կա արդյոք կանանց նկատմամբ խտրականության գիտության մեջ

Անահիտ Գոգյան. «Ֆիզիկան ինձ համար ե´ւ սիրելի զբաղմունք է, ե´ւ աշխատանք ու մասնագիտություն»

Համացանցի թագուհիները

Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում

Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը

Կին գիտնականներ եւ նորարարներ / ֆոտոռեպորտաժ

Самые знаменитые женщины-ученые.

Филдсовскую медаль по математике впервые в истории получила женщина

Лучшие изобретения женщин в истории

Самые известные изобретения женщин.

10 женщин-учёных, изменивших мир

Хэди Ламарр  –  изобретательница  Wi-Fi

Учёные женщины Древней Греции

10 сделавших инновационные открытия женщин-учёных, которые были вычеркнуты из истории

Կանանց դար. Ատոմային կանայք / վիդեո

Կանանց դար. Փիլիսոփայության աստվածուհիները / վիդեո

Կանանց դար. Հոգեվերլուծության ծնունդը

 

 

 

 

Դիտումների քանակը` 3263

Գլխավոր էջ