“Կինս բարձր էր վարձատրվում դեռ այն ժամանակ, երբ իմ կինը չէր…”

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց՝ իր կինը որպես դեկրետի  նպաստ ստացել էր  20 մլն դրամ, ֆեյսբուքյան իր էջում բացատրությունն է  ներկայացրել: Թեմային անդրադարձել է  “Ժողովուրդ”  օրաթերթը ` մեջբերելով նախկին նախարարի գրառումը ամբողջությամբ: 

 

«Ինձ ու իմ տիկնոջը մեղադրում են այն բանի համար, իբր ես «հատուկ» վարձատրել եմ իրեն, դեկրետի բարձր նպաստ նշանակել։ Եթե նկատել եք, որևէ հրապարակային մեկնաբանության այս լուրը ես չեմ արժանացրել։ Ճիշտն ասած՝ վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում մեր մամուլի տարբեր «սենսացիոն» հրապարակումներին։ Բայց վերջերս հասկացա, որ իմ այդ լռությունը շատերը վերագրում են ասելիք չունենալուն կամ մամուլում շահարկված միտքը սխալմամբ համարում են իրականություն: Իմ կինը, այո, բարձր վարձատրվող իրավաբան է։ Ընդ որում, նա բարձր վարձատրվող իրավաբան էր դեռ այն ժամանակ, երբ Դավիթ Սարգսյանի կինը չէր։ Որպես պաշտոնյայի կին, վերջին 6 տարիներին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը։ Յուրաքանչյուր տարի միայն իր վճարած եկամտահարկը կազմել է մոտ 10 մլն դրամ: Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինը իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար (որն, ի դեպ, տևում է շուրջ 5 ամիս՝ 140 օր) ստանալ 12 մլն դրամ նպաստ։ Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով։ Եվ սա հայտնի փաստ է: Մի կարևոր հանգամանք ևս։ Ֆինանսական հաշտարարի աշխատավարձը պետությունը և պետական բյուջեն չեն ձևավորում: Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում են մասնավոր բանկերն ու ապահովագրական ընկերությունները, որոնց ներկայացուցիչներից էլ հիմնականում կազմված է ֆինանսական հաշտարարի գրասենյակի խորհուրդը։ Այսքանը ամբողջ այդ պատմության մասին։ Հ.Գ. Ես այսպես էլ չունեմ հարցի պատասխանը՝ ո՞րն է ավելի բարոյական. ստանալ բարձր վարձատրութու՞ն ու վճարե՞լ հասանելիք բոլոր հարկերը, թե՞ ցույց տալ անվանական մի փոքր աշխատավարձ, իսկ մնացածը ձևավորել ստվերայնորեն»/ – գրել է նախկին նախարարը:

 

Նշենք, որ թեման ավելի քան արդիական է , հաշվի առնելով, որ կառավարության կողմից  առաջարկվող “«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»  մասին օրինագծով  սահմանափակվում են  բարձր վարձատրվող կանանց  նպաստի գումարները եւ շատ կանայք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում եւ համապատասխանանբար բարձր հարկեր վճարում,   իրավացիորեն  դժգոհ են այս նախաձեռնությունից: Ի դեպ,  օրինագիծը այժմ Ազգային ժողովում է և սպասում է իր քննարկմանը: 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…

 

«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն

 

«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:

 

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

 

Մայրերը աշխատելիս/ infografika

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Դիտումների քանակը` 3482

Գլխավոր էջ