Մարինե Բրուտյան. «Գյուղացին մշտապես պետք է նոր գաղափարներ տեսնի»
Տավուշի մարզի սահմանամերձ Սևքար համայնքում է ապրում Մարինե Բրուտյանը: Արդեն երկու տարի մրգերի վերամշակմամբ է զբաղվում, Սևքարի մի քանի կանանց հետ միասին աշխատում են «Անուշահամ» ՍՊԸ-ում՝ հատուկ տեխնալոգիաներ կիրառելով մուրաբաներ և ջեմեր արտադրելիս:
Դեռ մանկուց եմ աշխատել հողի հետ :Հողագործությունն էլ համարել եմ իմ մասնագիտությունը:Բայց պետք է ասեմ ,որ գյուղում ծնվելը մարդուն տալիս է հողը սիրելու անբացատրելի մի զգացողություն. երբ քո այգուց , քո իսկ ձեռքերով աճեցրած բերքն ես հավաքում, դա միայն բերք չէ ՝ կյանքիդ մի մասն է ,անցած օրերիդ արդյունքը ,անցած ժամանակիդ պտուղը: Արդեն 58 տարի է ինչ ապրում եմ Սևքար գյուղում : Իմ գիտակցական կյանքի գրեթե մեծ մասն անցել է գյուղատնտեսական աշխատանքի մեջ: Կրթությունս նույնպես գյուղատնտեսական է : Ավարտել եմ գյուղատնտեսական տեխնիկում: Ամուսնացել եմ և մինչև հիմա ապրում եմ Սևքարում : Երջանիկ կանանցից եմ ,ունեմ երեք աղջիկ ,նրանք նույնպես Սևքարում են ամուսնացել: 9 թոռ ունեմ՝ 3 տղա 6 աղջիկ:
Պատմում է, որ Օքսֆամի աջակցությամբ ստեղծված մրգերի և հրուշակեղենի վերամշակման արտադրամասն արդեն երկու տարի է ինչ գործում է Սևքար գյուղում :
-Մեր «Անուշահամ» ՍՊԸ-ում աշխատում են գյուղի կանայք, ես նրանցից մեկն եմ ,ով իր գործը սիրով է կատարում: Նախկին ծխախոտագործուհիներս այսօր նորարարական գաղափարների կրողն ենք : Երբեք չենք վախենում նորը ստեղծելու գաղափարից, քանի որ նոր գաղափարները իրենց հետ առաջընթաց են բերում – ասում է Մարինեն իր նոր աշխատանքի արդյունքը ցուցադրելով:
Համոզված է, որ գյուղացին պետք է մշտապես նոր գաղափարներ տեսնի ,նոր աշխատանք:
-Սևքարում այս փոքրիկ արտադրամասը նոր շունչ է տվել գյուղին :Երբ ամեն առավոտ աշխատանքի եմ շտապում ՝մրգերի և հրուշակեղենի վերամշակման արտադրամաս ,և տեսնում եմ աշխատակիցներիս խանդավառությունը,թե ինչ ուրախությամբ են նրանք կատարում իրենց գործը ՝ սիրտս փառավորվում է : Գյուղացին իր հողից ստացած բերքը հեշտությամբ հանձնում է գործարան և մենք մեր սեփական հողից ստացած բերքից պատրաստում ենք մուրաբաններ, ջեմեր: Շատ համեղ են մեր պատրաստած անուշեղենները, – ասում է Մարինեն:
Նրա խոսքով, Անուշահամ ՍՊԸ-ի շնորհիվ Սևքար գյուղից 10 կին ունեցան աշխատանք , եւ մարդիկ շատ գոհ են, որ արտադրամասն հենց մեր գյուղում ստեղծվեց:
– Սահմանամերձ գյուղի համար աշխատանք ունենալը կարևոր պայման է ՝ գյուղացին չի լքի գյուղը, – ասում է Մարինեն:
Անուշահամ ՍՊԸ –ում Մարինեն աշխատում եմ որպես տեխնոլոգ : Ասում է, սշխատանքի ընթացքում առաջացած հարցերին օգնության են գալիս Օքսֆամի կողմից կազմակերպված դասընթացները և մասնագետների խորհուրդները, որոնց չշգրիտ հետևում են գործարանի կոլեկտիվով: Մուրաբա և ջեմ պատրաստում ենք նաև տան պայմաններում ,սակայն գործարանային պայմաններում հատուկ տեխնոլոգիայի են անցել ու լավագույն արդյունք ստանալու համար լուրջ սարքավորումներով է անհրաժեշտ աշխատել: Գիտելիքի պակաս միշտ էլ կա փորձում ենք լրացնել աշխատանքի ընթացքում, – ասում է նա:
Նրա խոսքով, եթե չլիներ այս գործարանի հիմնումը , մենք գյուղացիներս , չէինք համարձակվի ռիսկի դիմել և գործարան հիմնել:
-Ինձ թվում է , որ խոչընդոտներ շատ կլինեին : Ամենակարևորը ՝գումար չունենալը, դա միշտ մեկ քայլ հեռու է պահում, նոր գաղափարների իրականացումից: Բայց լավ է որ այս գործարանը կա և մենք աշխատում ենք, – եզրափակեց Մարինեն:
Նաիրա Խաչիկյան
Դիտումների քանակը` 2436