Մարինե Դավթյան. «Լինել ազնիվ, մտահոգ ու սրտացավ»
Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Սյունիքի մարզկենտրոնում ավագանու անդամների մրցապայքարը թեժ կլինի: Խոշորացվող Կապանի համայնքի ավագանու 15 տեղի համար 37 թեկնածուները են առաջադրվել,որոնցից միայն մեկն է կին: Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանն է որոշել մտնել քաղաքական դաշտ:
«Լինել ազնիվ քաղաքացիների նկատմամբ, մտահոգ ու սրտացավ»,- միակ կին թեկնածուն իր ապրած կյանքի կարգախոսով է ձգտում շահել ընտրողների համակրանքը:
Մարինե Դավթյանը երբեք համամիտ չի եղել այն կարծիքի հետ, որ կինը պետք է տանը նստի . «ճիշտ է, մենք հայ ենք և ունեք մեր մենթալիտետը, բայց ժամանակները փոխվել են: Կնոջ դերը, կնոջ մասնակցությունը կառավարման, ղեկավարման տարբեր ոլորտներում պետք է ողջունել»:
Տիկին Դավթյանը իրեն միշտ համարել է ակտիվ քաղաքացի և ընդգծում է, որ բնակչի ձայնը լսելն ու նրանց հոգսերով ապրելը իրեն խորթ չէ: Աշխատանքային գործունեության ընթացքում պարբերաբար առնչվում է քաղաքացիների, մասնավորապես ծնողներ են հետ, փորձում հնարավորության սահմաններում լուծել նրանց հուզող հարցերը: «Պարզապես հիմա է հասունացել պահը, ցանկությունս հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ ողջունել է, մեր կարծիքները համընկել են և կուսակցության կողմից առաջադրվել եմ»:
Նրա կարծիքով, ՏԻՄ համակարգում կանանց ներգրավածությունը ոչ թե տղամարդու և կնոջ գաղափարների հակադրության է բերում, այլ ընդամենը համադրություն: Ըստ նրա՝ կինը ցանկացած հարցում ավելի շրջահայաց է, ավելի կազմակերպված, նրբանկատ: «Չեմ ցանկանում նսեմացնել տղամարդկանց դերը, սակայն, շատ հարցեր կան, որ կնոջ ուշադրություն կենտրոնում են: Առաջին հերթին կանանց հիմնախնդիրները ,որոնք պետք է պարբերաբար բարձրաձայնել և փորձել լուծում տալ ՏԻՄ-ում»,-ասում է նա:
Ավագանու անդամ ընտրվելուց հետո՝ խոստանում է իր աշխատանքային գործունեության ընթացքում, առնվազն 3 ամիսը մեկ անգամ հանդիպել քաղաքացիների հետ ու լսել նրանց խնդիները: «Ծրագրային դրույթներից կառանձնանցեմ կանաչապատման, բնապահպանական կրթականհարցերը», – նշում է նա: Տղամարդկանց հետ մրցապայքարի մեջ մտած Մարինե Դավթյանը կարծում է, որ հաղթելու շանսեր ունի: Ժողովրդի վստահության քվեն կստանա հենվելով ընկերական թիմի,ապա հարազատ կոլեկտիվի վրա:
«Անկեղծ, եթե խոստովանեմ, մինչև հիմա ավագանու ինստիտուստը կայացած չէ: Համենայն դեպս, չեմ ցանկանում որևէ մեկին թերագնահատել, բայց ընտրվել էին ավագանիներ, ովքեր իրենց գործունեությամբ առանձնապես աչքի չեն ընկել, հանրության շահերից բխող ինչ որ նախաձեռնություններով: Մի բանում համոզված եմ, իմ գործունեությամբ կփորձեմ որոշակի փոփոխությունների հասնել այս համակարգում: Եթե չընտրվեմ,երկրորդ անգան չեմ փորձի առաջադրվել»:
Մեր զրուցակցի խոսքով հակառակ սեռի հետ հավասար պայմաններում քարոզարշավ տանելը դժվար է: «Գաղտնիք չէ, որ թեկնածուներից ոմանք կարող են ասֆալտապատման հարցեր լուծել, կամ տղյական պահերով, հարցեր լուծել: Մենք իմ ամուր կոլեկտիվով, ընկերների հետ փորձում ենք քաղաքակիրթ ձևով ընտրապայքարը տանել և համոզված եմ, որ դժվարությունները կհաղթահարենք և հաղթանակ կտոնեք»,-եզրափակեց իր խոսքը խոշորացվող Կապանի համայնքի ավագանու միակ կին թեկնածու Մարինե Դավթյանը:
Իրինա Յոլյան
Դիտումների քանակը` 2708