Մանե Թանդիլյան. «Խոշորացման արդյունքում թե ավագանի, թե համայնքի ղեկավար կանանց թիվը կտրուկ նվազել է»
Այսօր Ազգային ժողովում Միջհամայնքային միավորումների մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի թեժ քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև խոշորացման հետևանքով առաջացող խնդիրներին, այդ թվում ՏԻՄ-րում կանանց ներկայացվածության նվազման խնդրին: Թեմային անդրադարձել է Panorama.am –ը:
Մասնավորապես «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով միջհամայնքային միավորումներում կանանց ներգրավվածության խնդրին, ասաց.
«Համայնքներում մենք ունենք տղամարդկանց ակումբ, առանց այդ էլ կանանց ներկայացվածությունը բավական ցածր է: Խոշորացման արդյունքում թե ավագանի, թե համայնքի ղեկավար կանանց թիվը կտրուկ նվազել է: Պետք է ամրագրել, որ եթե տվյալ համայնքի ղեկավարը տղամարդ է, ապա միջհամայնքային միավորումներում հաջորդ մասնակից անդամը պետք է լինի կին»,- նշեց նա։
«Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծն ունի բազմաթիվ հակասություններ Սահմանադրության հետ»,- ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ չորս տարի հետո չէ, որ այս խնդիրը պետք է լուծվի. «Եկեք հիմա լուծենք այս խնդիրը, որպեսզի չորս տարի մարդկանց իրավունքները չխախտվի։ Օրինագծում ասվում է, որ համայնքների միավորումը նոր համայնք չէ, ՏԻՄ չէ, եթե այսպես է, ԱԺ-ն իրավունք չունի լիազորելու պետական մարմին չհանդիսացող կառույցին նորմատիվ իրավական ակտեր ընդունել»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ամբիոնից կոչ արեց չդնել քվեարկության մի նախագիծ, որը, նրա խոսքով, լի է հակասություններով։
«Կառավարությունը բերել է հերթական փնթի նախագիծը, նախագծի մի դրույթը հակասում է մյուսին, մեկ այլ դրույթ հակասում է ՏԻՄ մասին օրենքին, իսկ ընդհանրապես օրենքի նախագիծը հակասում է սթափ տրամաբանությանը»,- այսօր խորհրդրանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրառնալով Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծին։
«Օրենքի նախագում գրված է միջհամայնքային միավորումը հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքային միավորումն է, այսինքն՝ հանրային շահը նշանակում է, որ պետք է հաշվի առնվի հանրության, համայնքների տեսակետը, բայց մեկ այլ դրույթով միջհամայնքային միավորում ստեղծելու երկու տարբերակ կա՝ կամավոր և օրենքով, այս դեպքում օրենքովը հասնակում ենք, որ պարտադիրն է։ Կառավարության ներկայացուցիչը չկարողացավ որևէ հիմնավոր պատճառաբանություն նշել, թե ինչու է այսօր նման հրատապ կերպով անհրաժեշտ գնալ միջհամայնքային միավորումներ ստեղծելու ճանապարհով»,- մանրամասնեց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ նախագիծը րոպե առաջ պետք է հետ տարվի։ «Ինչու, եթե դեռ չենք ավարտել համայնքների խոշորացման փուլերը, եթե գոնե մեկ խոշորացման հաջողված պատմություն չունենք, դուք ինքներդ նշեցիք, որ դեռ վաղ է խոսել խոշորացման երկրորդ փուլի մասին, հիմա բերում ենք նման նախագիծ: Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիա: Ձեր սիրած մեծամասնությունը ուզում եք տեղափոխել նաև համայնքային հարթակ»,- հայտարարեց Զոհրաբյանը:
Նա հայտնեց, որ այս երկու օրերին զանգեր է ստանում համայնքապետերից, ովքեր նշում են, որ այս նախագիծը կործանելու է համայնքները, որոնք խոշորացման արդյունքում դեռ չեն կարողանում գալ կայուն վիճակի: «Եթե այս նախագիծը դրվի քվեարկության, մեր դաշինքը, բնականաբար, քվեարկելու է դեմ»,- հավելեց նա։
Աղբյուր` Panorama.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Խոշորացվող համայնքների ավագանիներում կանանց թվի նվազման միտումը պահպանվում է
Հայաստանում մնացել է 502 համայնք, որոնցից միայն 7-ն են կանայք ղեկավարում
Լույս է տեսել «Կինը եւ քաղաքականությունը» թերթի դեկտեմբերի համարը
Կանայք խոշորացված համայնքների ընտրություններում/ տեսանյութ
«Խոշորացման գործընթացը բարդացրեց կանանց համար առանց այդ էլ դժվարին պայքարը»…
«Միայն խոշորացման գործընթացը չէ կանանց ներկայացվածության նվազեցման պատճառ հանդիսանում»…
Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա
Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը
Տավուշ. Կանայք խոշորացված համայնքների ավագանիներում/ տեսանյութ
Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է
Դիտումների քանակը` 2677