Մալալան Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ
Խաղաղության 2014 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսաֆզային եւ երեխաների իրավունքների համար պայքարող 60-ամյա հնդիկ ակտիվիստ Սատյարտիին:
Հատկանշական է, որ Մալալայի Նոբելյան մրցանակակիր դառնալու մասին լուրը հայտնի դաձավ աղջիկների մրջազգային օրվա նախօրեին: Մալալան 17 տարեկան է և Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը: Նա պայքարում է ողջ աշխարհում աղջիկների կրթության իրավունքի համար : Պակիստանում աղջիկների կրթության իրավունքը պաշտպանելով՝ նա իր բլոգում քննադատել է «Թալիբան» շարժմանը և կողմ արտահայտվել կանանց՝ կրթություն ստանալու իրավունքին։ Դրա համար 2012 թվականին «Թալիբան» խմբավորման զինյալները փորձել էին նրան սպանել՝ կրակելով նրա գլխին: Մալալան միայն հրաշքով փրկվեց: 2013-ին Յուսուֆզայն արդեն արժանացել է Սախարովի անվան մրցանակի։
Կայլաշ Սաթյարթհին գործունեություն է ծավալում ՝ երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում: Նա հիմնել է Bachpan Bachao Andolan կազմակերպությունը, որն իր գործունեության գրեթե 15 տարիների ընթացքում տարբեր տեսակի ստրկություններից ազատել է ավելի քան 80.000 երեխայի, այնուհետ օգնել հաջողությամբ վերականգնվել և կրթություն ստանալ։
Նոբելյան մրցանակի գումարն այս տարի կազմել Է 8 մլն շվեդական կրոն (1 միլիոն դոլար): Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին հավակնում Էին 278 թեկնածու, ներառյալ 47 հասարակական ու միջազգային կազմակերպություն:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
14-ամյա աղջկան ուզում էին սպանել` սովորելու մասին երազելու համար
Մալալան արժանացավ Եվրախորհրդարանի «Սախարով»-ի մրցանակին
Թալիբների մահափորձից հրաշքով փրկված Մալալան ելույթ ունեցավ ՄԱԿ-ում / վիդեո
14-летняя Малала Юсафзай – угроза талибам
Malala Yousafzai: Pakistan Taliban causes revulsion by shooting girl who spoke out
Malala at UN: One Child, One Pen Can Change the World/ video
Դիտումների քանակը` 6770