Լիլիթ Հովակիմյան. «Երևանը տեսնում եմ ավելի կանաչ, ավելի շնչող և ավելի հարմարավետ»
WomenNet.am-ի զրուցակիցն է «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջին հնգյակում ներկայացված 4news.am լրատվական կայքի տնօրեն, ռեժիսոր Լիլիթ Հովակիմյանն է: Քաղաքականությամբ մինչ օրս չի զբաղվել և ասում է, որ իր համար ընտրություններին մասնակցելու առաջարկը եղել է անակնկալ, թեև իմ ուժերի վրա վստահ է:
– Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին Ռեֆորմիստների կուսակցության ցուցակով:
-Ինչու Ռեֆորմիստնե՞ր, քանի որ ես հենց այս կուսակցությունում գտա շատ գաղափարակիցների: Իմանալով, որ Ռեֆորմիստները առաջադրում են կինոռեժիսոր Արտակ Ավետյանի թեկնածությունը, ես ավելի ոգևորվեցի, քանի որ հարգանքս մեծ է նրա անձի և մասնագիտական որակների հանդեպ:
– Ո՞րն է Երևանի զարգացման Ձեր տեսլականը:
– Փորձեմ հակիրճ՝ Երևանը տեսնում եմ ավելի կանաչ, ավելի շնչող և ավելի հարմարավետ: Կուսակցությունն ունի իր նախընտրական ծրագիրը, ես լիովին կիսում եմ այդ մոտեցումները և «Կանաչ Երևան» մեր կարգախոսը, և հենց դա է իմ տեսլականը:
-Իսկ հետևե՞լ եք Երևանի գործող ավագանու գործունեությանը, ի՞նչ թերացումներ եք տեսնում և ի՞նչ կուզեիք փոխվի, եթե Դուք ընտրվեք:
-Մաասամբ հետևել եմ, և պետք է ասեմ, որ թերացումները շատ են եղել: Ակնկալում եմ, որ արդեն կունենանք ոչ թե զուտ ներկայություն ապահովող ավագանի ,այլ՝ գործով զբաղվող:
–Ձեր կարծիքով, ի՞նչ խնդիրներ ունեն Երևանի կանայք ու երեխաները և ի՞նչ լուծումներ եք Դուք տեսնում:
-Կանանց գլոբալ խնդիրներին չանդրադառնամ, իսկ ինչ վերաբերում է երեխաների խնդիրներին, ապա բակերում մանկական խաղահրապարակների հարցը լինելու է մեր ուշադրության կենտրոնում:
–Կարող եք, որպես թեկնածու, երևանցուն խոստանալ, որ իր կյանքում էական փոփոխություններ կլինեն:
-Գերադասում եմ խոստանալու փոխարեն՝ ցույց տալ գործով:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 2338