“Թույլ տվեք, որ մեր քույրիկները ծնվեն”
Այսօր Մեդիա կենտրոնի սրահում տեղի ունեցավ քննարկում՝ «Պայքար սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ» թեմայով:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներից Արամազդ Ղալամքարյանը: Բանախոսները փորձում էին պատասխանել հարցին `Ինչպե՞ս փոխել հանրության մտածողությունը:
Նշվեց, որ վերջերս սկիզբ առած «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ակցիան յուրահատուկ նշանակություն ունեցավ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների վերաբերյալ հայ հանրության իրավագիտակցությունը բարձրացնելու առումով : Ակցիայի նախաձեռնող Արամազդ Ղալամքարյանը վստահեցրեց, որ մտածելակերպը փոխելու գործիքներից մեկն էլ անկեղծ խոսքն է, որն էլ այս դեպքում արտահայտվեց ֆլեշմոբի տեսքով:
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով Հայաստանում՝ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները չեն ընկալվում որպես խնդիր, բայց նման ֆլեշմոբերը փոխում են մարդկանց մտածողությունը . «Այս մտածելակերպի փոփոխությանը դժվար կլինի հասնել կարճ ժամանակում: Ֆեյսբուքյան ակտիվությոնը դեռեւս միայն էմոցիոնալ հարթության վրա է»:
Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը փաստեց, որ շուրջ 30 տարի առաջ Հայաստանում այս խնդիրը չկար, քանի որ երեխաների միջին թիվը 4-5 էր , և 5 երեխայից գոնե մեկը տղա կլիներ: Անկախության տարիներին ծնելիության անկում տեղի ունեցավ, այսօր մեկ կնոջն ընկնող երեխաների միջին թիվը 1 կամ 2 է: Բժշկակական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տարածվեցին պտղի սեռով պայմանավորված հղիությանների ընդահտումները :
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի վկայությամբ Հայաստանում այդ խնդիրը լուրջ է, դա են փաստում վիճակագրական տվյալները եւ հետազոտությունների արդյունքները: Խնդիրը հնարավոր է լուծել ոչ միայն օրենսդրական փոփոխություններով, այլ նաև սոցիալական աջակցությանը միտված քայլերով, մասնավորապես, Սոցիալական հարցերի նախարարության հետ մշակվում է օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով սոցիալական օժանդակություն է նախատեսվում երրորդ և չորրորդ երեխաների դեպքում:
Մանրամասները Մեդիա կենտրոնի տեսանյութում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ինչու են մարդիկ պտուղը վերացնում սեռի հիմքով»
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 4272