«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»
Դեռևս անցած շաբաթ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր մտահոգություններն ու առաջարկություններն էր ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ Ազգային Ժողովի խմբակցություններին: Զուգահեռ դրանք ուղարկվել էին նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ` այս շաբաթ ԱԺ-ում խնդրին նվիրված նաև խորհրդարանական լսումներ էին հրավիրվել, որոնց ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետը ներկայացրեց պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: WomenNet.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ եղել են որոշակի ազդակներ,որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ նախարարությունը պատրաստ է իրենց առաջարկությունները հաշվի առնել նախագծի հետագա քննարկումների ժամանակ.
«Մասնավորապես մեր մտահոգությունը կապված է փաթեթում ամրագրված փոխհատուցումը սահմանափակող տարբեր շեմերի հետ, ինչը հակասում է Եվրոպական սոցիալական խարտիային, որին միացել է Հայաստանը: Այդ խարտիայով կինը իր աշխատավարձի չափի առնվազն 70 տոկոսով պետք է փոխհատուցվի, այնինչ փաթեթում ամրագրված է 40 կամ 60 տոկոսանոց շեմ: Հիշեցնենք, ըստ օրինագծի առաջարկվում է նպաստը հաշվարկել ըստ վերջին գործատուի մոտ աշխատանքային ստաժի տևողության ՝ 1 տարուց պակաս՝ 40 տոկոս, 1-3 տարի՝ 60 տոկոս, 3 տարուց ավելի՝ 80 տոկոս:
Պաշտպանի տեղակալը ուշադրություն հրավիրեց այս կոնտեքստում մեկ այլ խնդրի վրա ևս, այն է` նախագծում առկա սահմանափակումը` նույն գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածի հետ կապված: Դա խնդիրներ է առաջացնում կնոջ համար, եթե նա ցանկություն ունի ինչ-ինչ պատճառներով փոխել իր աշխատանքը, ապա պետք է հաշտվի այն մտքի հետ, որ կզրկվի բարձր փոխհատուցումից.
«Այս ամենը հետագայում կարող է լուրջ չարաշահումների տեղիք տալ` գործատուները կարող են սկսել շահարկել բարձր փոխհատուցման ստանալու հանգամանքը ՝ խախտելով կնոջ իրավունքները: Քաղաքականություն մշակողները պետք է, որ այս ամենը հաշվի առնեն»,- ավելացրեց նա:
Անդրադառնալով մյուս կարևոր խնդրին` աշխատող մայրերի հաշվին, փաստորեն, չաշխատողներին նպաստ տալու կառավարության մտադրությանը, Տ.Խաչատրյանն ասաց, որ շատ դրական ու ողջունելի է, որ նպաստ ստացող շահառուների խմբում ներառվելու են նաև չաշխատող մայրերը, քանի որ սա իր հերթին լրացուցիչ խթան է երեխա ունենալու համար: Բայց միևնույն ժամանակ մտահոգիչ է, որ դրա հետ մեկտեղ խախատվում են աշխատող կանանց իրավունքներն ու նրանց պետության կողմից տրվող երաշխիքները : Ասել է թե` մի խմբի շահերը չպետք է փոխկապակցված լինեն մյուս խմբի շահեր հետ.
«Թեպետ խորհրդարանական լսումների ժամանակ նախարար Արտեմ Ասատրյանը մի քանի անգամ նշեց, թե մեկը մյուսի հաշվին չի իրականացվում, բայց իրականում դա ներկայացվել է մեկ փաթեթով եւ հանրության մոտ հենց այդ տպավորությունն է ստեղծվել »,- ընդգծեց նա:
Հարցին, թե եթե կառավարությունը հանրային քննարկումների այս շարքից հետո էլ, այդուհանդերձ, չգնա լուրջ փոփոխությունների փաթեթում ապա ի՞նչ է պատրաստվում նախաձեռնել ՄԻ պաշտպանի գրասենյակը, Տ.Խաչատրյանը պատասխանեց, որ դեռ շուտ է դրա մասին խոսել: Բայց և վստահեցրեց, որ եթե իրենց մտահոգությունները շտկելու քայլեր չձեռնարկվեն, ապա դա հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի , այդ թվում հնարավոր է փաթեթը վիճարկվի իրավական դաշտում. «Բայց հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»,- հավելեց մեր զրուցակիցը:
Էնզելա Մակարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Դիտումների քանակը` 5483