«Լեդի» . Լյուկ Բեսոնի ֆիլմը կին առաջնորդի մասին
Ֆրանսիացի հանրահայտ կինոռեժիսոր և պրոդյուսեր Լյուկ Բեսոնի ֆիլմերից շատերի հերոսուհիներն ուժեղ կանայք են: Ցուցակը բավականին պատկառելի է. «Ժաննա դ’Արկի պատմությունը», «Նիկիտան», «Լյուսին»… 2011-ին նկարահանված «Լեդի» ֆիլմը նույնպես ուժեղ կանանց մասին պատմությունների շարքից է:
Այն հիմնված է Բիրմայի ( այժմ Մյանմա ) դեմոկրատական ընդդիմության այսօրվա առաջնորդ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աուն Սան Սու Չժիի կյանքի պատմության վրա: Ֆիլմը նրա սիրո եւ քաղաքական պայքարի մասին է պատմում: Պայքարի դուրս գալով Բիրմայում իշխող ռազմական խունտայի դեմ Աուն Սան Սու Չժին 20 տարի գտնվել է տնային կալանքի պայմաններում, իսկ նրա ամուսինն ու որդիներն այդ ընթացքում Մեծ Բրիտանիայում են ապրել:
Փոքր տարիքում նա ականատես է եղել իր հոր՝ Բիրմայի անկախության առաջնոորդ Աուն Սանի սպանության, այնուհետեւ երկար տարիներ ապրել է Հնդկաստանում, Ճապոնիայում, ամուսնացել է Մեծ Բրիտանիայում: 1988 թվականին վերադառնալով հայրենիք՝ հիվանդ մորը խնամելու համար, նա որոշում է մնալ իր երկրում եւ շարունակել հոր պայքարը… 1999-ին նա արժանացել է Խաղախության Նոբելայն մրցանակի, բայց չի կրողացել այն ստանալ անձամբ,քանի որ գիտեր, եթե հեռանա երկրից, նրան այլևս չեն թողնի վերադառնալ հայրենիք…
Անցյալ տարի իր կողմից ղեկավարվող դեմոկրատական ընդդիմությունը փայլուն հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում , իսկ այս տարի՝ ընդամնենը մի քանի օր առաջ, մարտի 15-ին Մյանմայի նախագահ դարձավ Աուն Սան Սու Չժիի սերտ դաշնակից՝ Թհին Չժոն: Ինքը Աուն Սան Սու Չժին չկարողացավ զբաղեցնել այդ պաշտոնը միայն այն պատճառով, որ իր երեխաները Բրիտանիայի քաղաքացիություն ունեն…
ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Դիտումների քանակը` 4090