«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է օրինագծի  անվանափոխությանը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագծի անվանափոխության վերաբերյալ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

 

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացանք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին»  օրենքի նախագծի անվանումը փոխվել է։ Այժմ օրենքի նախագիծը հանդես է գալիս «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ։

 

 

Դեռևս վերնագրից պարզ է դառնում, որ օրինագիծը ենթարկվել է կոնցեպտուալ փոփոխության։ Անհատի պաշտպանության ու աջակցության շեշտադրումից փոխվելով դեպի ընտանեկան համերաշխություն, որն իրավական որևէ սահմանում չունի և հակասության մեջ է մտնում միջազգային իրավական ձևակերպումների հետ։

 

 

Նշենք, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ի սկզբանե բարձրաձայնել է նախագծում տեղ գտած  մի շարք խնդիրների մասին, սակայն այժմ, նմանատիպ՝ կոնցեպտուալ, գաղափարական և մարդու իրավունքների հիմնադրույթներն անտեսող փոփոխություններից հետո, իր անհամաձայնությունն է հայտնում նման նախագծի առնչությամբ։

 

 

Այժմ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի իրավաբաններն ուսումնասիրում են նախագծում տեղ գտած փոփոխությունները, և շուտով մենք մանրամասն անդրադարձ և իրավական գնահատական կհնչեցնենք՝ ամեն փոփոխված դրույթի վերաբերյալ։

 

 

Մինչ այդ, որպես ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական հիմնական մասնագիտացված կառույց, ՀՀ կառավարությունից և ՀՀ արդարադատության նախարարությունից պահանջում ենք․

 

 

Ա․ Վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը։

Բ․ Զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող,   օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց»։

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Կառավարությունը հավանություն տվեց ընտանիքում բռնության կանխարգելման օրինագծին՝ համարելով այն անհետաձգելի

Ի՞նչ փոփոխությունների է ենթարկվել  ընտանեկան բռնության մասին օրինագիծը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դեմ է օրիննագծի  անվանափոխությանը

Նաիրա Զոհրաբյան. «Փորձ է արվում ընտանեկան բռնությունը ներկայացնել որպես հայկական ընտանիքի մոդել. սա բացարձակ անթույլատրելի է»

Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված  զավեշտների թոփ տասնյակը

Լենա Նազարյան. «Ընտանեկան բռնության  հարցը արժանապատվություն, կամք ու պատասխանատվություն ունեցող տղամարդկանց հարցն է նաև»  

Արփինե Հովհաննիսյան. «Ավանդականը դա սիրո, վստահության և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է, որտեղ այս օրենքը երբևէ չի կիրառվի»…

Ընտանեկան բռնության օրենքը պառակտել է հանրապետականներին

 

Դիտումների քանակը` 3254

Գլխավոր էջ