Կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը
MaxMonitor մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգը ներկայացնում է կին գործիչների օնլայն մեդիա վարկանիշը հոկտեմբերին:
MaxMonitor համակարգը մի քանի ամիս է ինչ հետևում է , թե ինչ հաճախականությամբ և ինչ թեմաների շուրջ են հայկական օնլայն մեդիայում հիշատակվել 12 կին հասարակական-քաղաքական գործիչները, որոնց թվում են գործող և նախկին իշխանության ներկայացուցիչները:
Այսպես, 136 լրատվական կայքերի հոկտեմբեր ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված կին գործիչների եռյակն է՝
1. ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան՝ 1220 հիշատակում:
2. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան՝ 1024 հիշատակում:
3. ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան՝ 990 հիշատակում:
Նշենք, որ նախորդ ամսվա ՝ սեպտեմբերի դիտարկման արդյունքներով ամենահիշատակված կին գործիչների եռյակը մի փոքր այլ տեսք ուներ.
- ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան ՝ 2531 հիշատակում:
- ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան՝ 742 հիշատակում:
- «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր Զարուհի Փոստանջյան ՝ 666 հիշատակում:
Թերևս այս դեպքում տեղեկատվական առիթը մեծապես կապված է եղել սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների հետ, սակայն հատկանշական է , որ Նաիրա Զոհրաբյանը առաջատարների թվում էր նաև նախորդ մի քանի ամիսների տվյալներով: Դրա հետ մեկտեղ նշենք, որ նույնիսկ առաջատար կին գործիչների մասին հիշատակումները զգալիորեն ավելի ցածր թիվ են կազմում, քան տղամարդ գործիչների ցուցանիշները: Եվ հնարավոր է, որ հենց այդ պատճառով է MaxMonitor –ն առանձին դիտարկում կին գործիչներին:
Տեղեկատվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ MaxMonitor կայքում
Դիտումների քանակը` 1674