Ստամբուլում ոստիկանությունը ռետինե փամփուշտներով է ցրել կանանց երթը/ տեսանյութ

Թուրքական ոստիկանությունը Ստաբուլում ուժ է կիրառել Կանանց միջազգային օրվան ընդառաջ երթի դուրս եկած կանանց դեմ: Այս մասին հայտնում է Euronews-ը:

 

Հարյուրավոր կանայք` մանուշակագույն պաստառներով, որոնք խորհրդանշում են կանանց իրավունքների համար պայքարը, կիրակի դուրս են եկել Ստամբուլի կենտրոնական հրապարակ: Ոստիկանությունը ցրել է երթը ՝  մասնակից կանանց դեմ ռետինե փամփուշտներ  կիրառելով: Հաղորդվում է, որ ցույցի ցրման ժամանակ ոստիկանությունը մեկ կնոջ է ձերբակալել:

 

Կանայք երկու օր շուտ են դուրս եկել երթի, քանի որ Ստամբուլի քաղաքապետը չէր թույլատրել մարտի 8-ին նախատեսված նրանց հավաքը` անվտանգության նկատառումներով:

 

Անկարայում նունպես մի քանի տասնյակ կանայք դուրս են եկել փողոցներ:  Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:

 

 

Դիտումների քանակը` 3239

Գլխավոր էջ