ՄԱԿ. Իսլամական պետության գրոհայինները երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում

«Իսլամական պետության» գրոհայինները երեխաներին, այդ թվում և հոգեկան խնդիրներ ունեցողներին, որպես մահապարտ-ահաբեկիչներ և կենդանի վահան են օգտագործում, ասվում է  ՄԱԿ-ի  Երեխայի իրավունքների կոմիտեի նոր զեկույցում, որը նվիրված է Իրաքում երեխաների դրւթյանը: Թեմային անդրադառնում են նաեւ  Independent-ը  եւ Reuters-ը:

 

Զեկույցում նշվում է, որ երեխաները ենթարկվում են սեռական շահագործման, սպանվում են, իսլամիստները նրանց նույնիսկ խաչում են և այրում:  2014-ի ընթացքում Իրաքում արեւանգվել է  858 երեխա:

 

«Մենք փաստեր ունենք, որ երեխաներին որպես մահապարտներ են օգտագործում», – Reuters գործակալությանն ասել է ՄԱԿ երեխաների իրավունքների կոմիտեի անդամ Ռենատ Վինտերը` ավելացնելով, որ դա հսկայական խնդիր է:  Նրա խոսքով, առավել խոցելի են եզդի, քրիստոնյա և շիա երեխաները, թեև սուննիների շրջանում նույնպես տուժածներ կան:

 

«Մեծ թվով երեխաներ սպանվել են կամ ծանր վիրավորել Իրաքի օդուժի հարվածներից, մյուսները զոհվել են սովից, ջրազրկումից և հիվանդություններից, իսկ ԻԼԻՊ-ը պատանդ է վերցրել և սեռական շահագործման ենթարկել նրանց»,-հավելել է ՄԱԿ ներկայացուցիչը:

 

Դիտումների քանակը` 3813

Գլխավոր էջ