Ի՞նչ կին, ա՛յ բ… . Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին / լրացված

Թեմային է  անդարադառնում  Armtimes.com –ը՝ ներկայացնելով    Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած գռեհիկ միջադեպը: 

 

 Armtimes.com-ի թղթակցի հաղորդմամբ  նիստի ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները դժգոհություն էին  հայտնում   Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման համար առաջադրված անձանց ընտրության վերաբերյալ: Հանրապետական խմբակցության անդամները տեղից ռեպլիկներով արձագանքում էին, որոնց թվում էր նաեւ Լեւոն Իգիթյանը, որին իր գործընկերները պարբերաբար սաստում էին: Նմանատիպ մի իրավիճակում Armtimes.com-ի թղթակիցը լսեց, թե ինչպես է Լեւոն Իգիթյանը հայհոյում: «Ասում են՝ կնոջը վիրավորում են, ի՞նչ կին, ա՛յ բոզ»,- ասաց Լեւոն Իգիթյանը՝ առաջացնելով ՀՀԿ-ականների ծիծաղը:  News.am-ի  լրագրողի  տեսախցիկը   ֆիքսել է  այդ պահը.

 

 

 

Դրանով  վիրավորանքները «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների հասցեին չեն սահմանափակվել:  Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին նույնպես դուր չեկավ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամի քննադատական  ելույթն  եւ  նա  տեղից հակադարձեց. «Դե  վեր ընգի տեղդ,  ռեխդ փակիր»: Կամո Արեյանին ձայնակցեց նաեւ Հանրապետական խմբակցության մեկ այլ անդամ՝ Նաիրա Նահապետյանը: «Դու ինչ մարդ ես, պետք ա աշխատել իմանաս»,- ասաց Նաիրա Նահապետյանը: Նիստի վերջում  իր ելույթում   փոխքաղաքապետ Կամո Արեյանը` դիմելով խմբակցության ներկայացուցիչներին, ասաց. «Եթե որոշել եք մեր կյանքը դժոխքի վերածել, Աստված Ձեր կյանքն արդեն վերածել է: Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք Ձեզ»…

 

 

Ի դեպ, նիստում քննարկվում էր   Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը, ինչի կապակցությամբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հայտարարեց, որ այդ  կոչում շնորհելն անպատվաբեր է դարձել:   «Այս կոչումներն արդեն մեր Հանրապետությունում.., բազմաթիվ կոչումներ, մեդալներ եւ այլն, դրանք արդեն արժեզրկվել են, որովհետեւ տրվում են պատեհ, անպատեհ եւ այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են մեր քաղաքը, մեր երկիրը: Ես համարում եմ, որ ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաեւ Ռալֆ Յիրիկյանը, նմանատիպ պարգեւ, նմանատիպ կոչում ստանա Երեւան քաղաքը քանդող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ձեռքից»,- իր ելույթում նշեց Մարինա Խաչատրյանը:

 

 

 Հ.Գ.  Նշենք, որ առաջին անգամ չէ, որ Երեւանի ավագանու նիստերում վիրավորանքներ են հնչեցվում ընդդիմադիր խմբակցությունների կանանց հասցեին:  Ընդ որում , առաջատարի դերում հանդես է գալիս հատկապես  Լեւոն Իգիթյանը, որը ,կարծես  թե, շատ հիվանդոտ է տանում  իրենից տարբերվող կարծիք ունեցող կանանց ներկայությունը:  Ցավոք, նրա կողմից  ցուցաբերվող անընդունելի պահվածքը ընդդիմադիր գործընկերների նկատմամբ  համարժեք գնահատականի չի արժանանում , ինչի հետեւանքով  նա շարունակում է  շփվել  նույն ոճով՝ անտեսելով էթիկայի  բոլոր կանոնները:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Բերանդ փակի, հիմա՛ր», « Ձենդ կտրի, տոժե մնե»,  «Արա, քեզ ի՞նչ»…

 

Երևանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»

 

Դիտումների քանակը` 4366

Գլխավոր էջ