Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »
Ամիսներ տևած թեժ պայքարի արդյունքում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ու միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը ստացան կուսակցական պատգամավորների անհրաժեշտ աջակցությունը, որը և գործնականում երաշխավորում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում նրանց առաջադրվելու իրավունքը:
Հիլարի Քլինթոնը՝ հայտարարելով է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու պայքարում իր հաղթանակի մասին, շեշտել է, որ դիտարկում է այն որպես պատմական իրադարձություն կանանց իրավունքների համար պայքարում.
«Մեր ծանր աշխատանքից և դաժան պայքարից հետո, մենք կոտրել ենք ամենաբարձր և ամենաամուր «ապակե առաստաղներից» մեկն Ամերիկայում: Առաջին անգամ Միացյալ նահանգների նախագահի պաշտոնի թեկնածուն իգական սեռի ներկայացուցիչ կլինի»,- նշել է Քլինթոնը, ընդծել ով, որ դա նաեւ բոլոր այն կանանց ու տղամարդկանց հաղթանակն է , ովքեր սերնդե- սերունդ պայքարել են կանանց իրավունքների համար:
Ի դեպ, Քլինթոնի այս հաղթանակն արձանագրվեց կանանց ընտրական իրավունքը ամրագրող օրենդրական փոփոխության ընդունումից ուղիղ 97 տարի անց: Այդ փոփոխությունով կանայք ձայնի իրավունք ստացան 1920 թվականին: Խոսելով դրա մասին իր ելույթում՝ Քլինթոնը նշեց, որ իր մայրը այդ օրենքի ընդունման օրն է ծնվել: Հիշեց նաեւ այն հանգամանքը , որ 8 տարի առաջ պարտվեց գործող նախագահ Բարաք Օբամային պրայմերիզի ժամանակ՝ դեռ այն ժամանակ իր կողմնակիցների հետ բազմաթիվ ճեղքեր առաջացնելով «ապակյա առաստաղում»:
Այսպիսով, ԱՄՆ-ի պատմության ընթացքում որպես առաջին կին նախագահ Սպիտակ տուն մուտք գործելու ճանապարհին Հիլարի Քլինթոնի միակ մրցակիցը մնում է իր աղմկահարույց հայտարարություններով աչքի ընկնող Թրամփը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Քլինտոնի ընտրողները վրդովված են Թրամփի կնատյաց արտահայտություններից
Մադլեն Օլբրայթ. «Դժոխքում տեղ կգտնվի այն կանանց համար, ովքեր չեն քվեարկի Հիլարի Քլինթոնի օգտին»
WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը
Հայտնի ֆեմինիստուհիների թոփ տասնյակը. առաջինը՝ Անջելինա Ջոլին է
Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց
Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Դիտումների քանակը` 2737