Հասմիկ Հովհաննիսյան. «Ես միշտ պատմություններ եմ հորինում».

Հայաստանում ծնված կոմիքսները տեղական եւ միջազգային  մրցանակների են արժանացել

 

Կոմիքսների միջոցով գրականությունը մոտեցնել երիտասարդներին. պատկերացնելը դժվար է, այն էլ՝ Հայաստանում: Բայց HY Pictures հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը համարձակ քայլ արեց՝ կոմիքսների գաղափարին կյանք տալով:

 

HY Pictures ընկերությունը սկզբում կարճամետրաժ ֆիլմերի արտադրությամբ էր նկարահանումների ծառայությամբ էր զբաղվում, ու այդ ընթացքում, ինչպես Հասմիկն է ասում, ծնվեց մի պատմություն, որը կամաց-կամաց մեծացավ, զարգացավ: Պատմությունը վանաձորցի մի աղջկա՝ Նոլայի մասին է, այն սկզբում ֆիլմի սցենար էր, հետո Նոլան սկսեց ապրել կոմիքսներում:

 

«Հասանք մի կետի, որտեղ Նոլան ու իր ընկներները սկսեցին կարդալ գրքեր: Մեր ստեղծած պատմության մեջ 2 արեւմտահայ գրողների նովելներն են, ու Նոլան իր ընկերների  կարդում են Գրիգոր Զոհրապ, Կամսարական: Ասենք՝ Նոլան սիրահարված աղջիկ է, բայց երբ կարդում է Զոհրապի «Ռեհանը»՝  ինչ-որ հարցերի պատասխան է գտնում»-ասում է Հասմիկը: Ո՞վ է Նոլան, Հասմիկն ասում է՝ հավաքական կերպար է, ըմբոստ, խելացի, իրականության մեջ ինչ-որ սխալ բան է ուզում փոխել:  Կոմիքսների ստեղծման ընթացքում ընկերությունը հետաքրքրություն առաջացրեց Գյուլբենկյան հիմանդրամում, աջակցեց ու թեման զարգացավ:

 

 

Իր ընկերների՝ Ռուզաննայի եւ Հարությունի հետ Հասմիկը թիմ ստեղծեց, սկսեցին արտադրություն, ու կոմիքսների գաղափարը տեղափոխվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ:   

 

Ռուզաննան կոմիքսների գեղարվեստական ղեկավարն է, ասում է՝ աշխատանքի ընթացքում դժվարություններ շատ են լինում, բայց քննարկումների ժամանակ լավագույն լուծումն են գտնում: «Հիասթափության պահեր՝ ոչ, չեն եղել, բայց հաճախ հոգնածությունից ասում եմ՝ վերջ, էլ չեմ կարողանում, բայց դա շուտ անցնում է»:

 

Հասմիկն իր թիմով 2015 թվականին Armenia StartUp Cup 2015  մրցանակակիր է. առաջին տեղն են զբաղեցրել. Ասում է՝ստեղծեցն «Նոլա լենդ»-ը, որի միջոցով էլ Նոլան՝ ինտերակտիվ կոմիքսներով մասնակցեց մրցույթին: «Նոլա լենդը» նաեւ սեղանի հետաքրքրաշարժ խաղ է ստեղծել.«Շուտով շուկա դուրս կգա: Արտադրության պրոցեսը բարդ էր, տպարանում առաջին անգամ էին նման բան արտադրում, զարմացած էին»:

 

Կոմիքսներ կարդալու մշակույթը Հայաստանում շատ տարածված չէ, բայց Հասմիկն ասում է՝ իրենք կներմուծեն այդ մշակույթը, եւ վստահ է՝ իրենց ստեղծած կոմիքսները շատերին դուր կգան, կսիրեն:

 

Կոմիքսներին համացանցում կյանք տալու գաղափարը երիտասարդներին հասցրեց ԱՄՆ. 2016 թվականին Վաշինգտոնում միջազգային World Startup Cup 2016 մրցույթում  նրանք 60 երկների ներկայացուցիչների մեջ 3-րդ տեղը զբաղեցրին: «ԱՄՆ-ում լրիվ նոր գաղափար ներկայացրեցինք: Մենք ստեղծեցին «Metal Depot»-ը. Սա ավելի մեծ տարածքի համար է, համաշխարհային շուկայի: Ստեղծել ենք մետալ երաժշտության, «ֆենթըզիի եւ գրականության միքս: Դրսի ռոք-խմբեր ենք ընտրել, որոնց անդամներին ինտերակտիվ կոմքիսներով ենք ներկայացնելու: մարդը մտնելու է կայք ու խաղի, ու ռոք-խմբի անդամի կոմիքս կերպարի պատմության մեջ խորանա, դիցաբանություն է լինելու, կամ այն երկրի, որտեղ ապրում են, կամ ծնվել են հերոսները, այդտեղիվիրտուալ քարտեզն է լինելու: Հետագայում նաեւ փորձելու են նրանց երաժշտությունն էլ տեղադրել: Սա  մի քիչ բարդ է, հեղինակային իրավունք է պետք»:

Այսպիսի գաղափարի համար էլ « Metal Depot»-ը Վաշինգոտնից անցյալ տարի մրցանակով վերադարձավ. Հասմիկն ասում է՝ սա իրենց ճանաչման այցեքարտն է.«Շատերն ասում էին՝ էն ովքե՞ր են էն էրեխեքը, որ ԱՄՆ-ում ինչ-որ բան են հաղթել: Քիչ բան չէ նման մրցանակը»:

Հասմիկն ասում է՝ կայքը շուտով կգործարկվի, մետալ-գրականություն-կոմիքս ինտերակտիվ այս պրոդուկտը աշխարհում նախադեպը չունի:  

 

Իսկ վանաձորցի Նոլայի կոմիքսներն առայժմ ֆիլմ ու տպագրություն չի դառնա. Հասմիկն ասում է՝ միայն՝ առայժմ.«Թուրքիայում հետաքրքված էին եւ թարգամնեին, եւ տպագրեին: Հայաստանում դիմել էին Սփյուռքի եւ մշակույթի նախարարություններին, սակայն մերժեցին: Խնդիրը ֆինանսական է: Իսկ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ պրոդուկտ ստեղծել չէինք կարող, այն ոչ կոմերցիոն է, եւ եթե տպագրեինք, վաճառելու իրավունք չունեինք, պիտի նվիրեինք, իսկ տպագրելը թանկ հաճույք է: Ոչինչ, մի օր դա էլ կանենք»:

Հասմիկի խոսքով,  ինչ էլ լինի, ինչով էլ զբաղվի, ինքը միշտ նոր պատմություններ է ներկայացնելու.«Ես միշտ պատմություններ եմ հորինում՝ ֆիլմի, կոմիքսի, խաղի համար: Ինչ էլ անեմ՝ մի բան ստեղծելու եմ: Անկախ ամեն ինչից, թե աշխարհը ինչպիսի զարգացումներ է ապրում, մարդիկ սիրում են պատմություններ, մարդիկ պատմություններ սպառող են, ես էլ՝ կհորինեմ»:

 

 

 Նունե Բադալյան

Դիտումների քանակը` 4476

Գլխավոր էջ