ԱՄՆ-ի հավաքականի բժիշկը դատապարտվել Է 175 տարվա բանտարկության  սեռական ոտնձգությունների  մեղադրանքով

 

Նրան  մեղադրել են  ավելի քան 160 մարզուհիներ

 

ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր բժիշկ Լարի Նասարը 175 տարվա բանտարկության Է դատապարտվել մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար: Դատավճիռը կայացվել է Միչիգանում  հունվարի 24-ին, թեպետ  դատական հայցեր  բժշկի դեմ սկսել են  ներկայացվել են դեռ  2012 թվականից,  նույնիսկ անչափահաս մարզուհիների կողմից, ովքեր  բռնության զոհ են դարձել բուժզննման ընթացքում: Նշվում էր , որ ԱՄՆ-ի մարմնամարզության ֆեդերացիան գիտեր բժիշկի գործունեության մասին, սակայն չի խառնվել իրավիճակին՝ վախենալով սեքսուալ սկանդալից։ Այժմ արդեն Հոլիվուդում ծագած սկանադալներից հետո  սեական ոտնձգությունների դեմ պայքարը  նոր թափ  հավաքեց և մարզուհիները խիզախություն ունեցան մեղադրանքներ  հնչեցնելու: 

 

Բժշկին մեղադրել են այն բանում, որ նա բուժման պատրվակով սեռական բնույթի գործողություններ է կատարել մարզուհիների նկատմամբ: Նրան մեղադրանքներ են առաջադրել 160-ից ավելի աղջիկներ, ներառյալ օլիպիական չեմպիոնուհիներ:  Նասարն իրեն մեղավոր է ճանաչել մարզուհիների նկատմամբ  իրականացված բռնութայն  տասի դեպքում և հրապարակավ ներողություն խնդրել իրենցից՝ զղճալով իր արարքների համար:  Դատարանում հնչեցված մեղադրանքները  հրապարել է  New York Times –ը՝ մեջբերելով  զոհերի  խոսքերը:

 

Դատավոր Ռոզմարի Ակուիլինան՝ հրապարակելով վճիռը   որակել է  այն մահավճիռ: «Ես հենց նոր ձեզ մահավճիռ ստորագրեցի: Դուք արժանի չեք այն բանին, որ երբևիցե դուրս գաք բանտից»,-ասել է նա:  Նշենք, որ  Նասարն արդեն իսկ դատապարտված է եղել՝ անցյալ տարվա դեկտեմբերին  նրան  40 տարվա բանտարկության էին դատապարտել մանկական պոռնոգրաֆիա պահելու համար: Նշենք, որ 54-ամյա Լարի Նասարն ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության թիմի բժիշկն է եղել  մոտ երկու տասնյակ  տարիների ընթացքում ՝ մինչև 2015 թվականը։

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում և այլ աղբյուրներում.

 

Աշխատավայրում սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալ.  նոր զարգացումներ  

The Guardian-ի հետաքննությունը. ՄԱԿ-ի աշխատակից տասնյակ կանայք ենթարկվում են սեռական ոտնձգության

Հարյուր հազարավոր  կանայք  էին դուրս եկել երթի՝ բողոքելով  անարդարության  դրսևորումներից  

«Կանանց երթն ավելին է, քան Թրամփի դեմ բողոքը»

More than 160 women say Larry Nassar sexually abused them

Доктор Нассар и культура попустительства

Дело Вайнштейна и скандалы с сексуальными домогательствами

 

 

Դիտումների քանակը` 3023

Գլխավոր էջ