Գրեմմի-2015 : մեսիջներ ընդդեմ ընտանեկան բռնության

Փետրվարի 9-ին` Լոս Անջելեսում կայացած    Գրեմմի-2015  ամենամյա  երաժշտական մրցանակաբաշխությունը  նշանավորվեց մի քանի ուշագրավ դրվագներով, որոնց թվում նաեւ կանանց նկատմամբ բռնության թեմային  ընդգծված  անդրադարձն էր: Մրցանակաբաշխության մասնակիցներին  հասցեագրված իր վիդեո ուղերձում ԱՄՆ նախագահ Օբաման  մտահոգություն հայտնեց ընտանեկան  բռնության  խնդրով եւ կոչ արեց երաժիշտներին  պայքարել այդ ամոթալի երեւույթի դեմ  իրենց արվեստի միջոցով:   Բացի դրանից Քեթի Պերին  ՝   իր “By the Grace of God”  երգի կատարման ժամանակ  բեմ բարձրացավ սեռական  բռնության դեմ պայքարող ակտիվիստ Բրուք Ասթելի հետ միասին:

 

…Երբ Բրուք Ասթելը երեխա էր, նրա դայակը տանում է իրեն մի տարօրինակ տուն, վաճառում է տղամարդկանց, ովքեր բռնաբարում են նրան: Եվ ահա 27 տարի անց,  նա միլիոնավոր հանդիսատեսների առջև խոսեց իր հետ կատարվածի եւ ընդհանրապես  կանանց նկատմամբ  բռնության դեմ:

 

Սեռական շահագործման նրա փորձը դեռևս յոթ տարեկանից է սկսվել. երբ մայրը հոսպիտալացվել էր, իսկ հայրը մեկնել  աշխատելու,  նա մնացել է դայակների խնամքի տակ, և հենց նրանցից մեկն էր երիտասարդ սեմինարիստ Ջիմը: Նա մշտապես սեռական շահագործման է ենթարկել աղջկան: Ասթելը այս ամենը գաղտնի է պահել մինչև կրկին բռնության զոհ է դարձել, այս անգամ  իր ընկերոջ կողմից, ով սպառնացել է սպանել նրան: Այդժամ Ասթելը պատմել է ամեն ինչ մորը, որից հետո նրանք դիմել են ընտանեկան բռնության ապաստարան: Եվ դա փրկել է նրա կյանքը:

 

Իր «Ինչ գիտեմ ես լռության մասին» գրքում նա պատմում է , թե ինչ կարևոր դեր է  խաղացել արվեստը իր դժվարությունները հաղթահարելու հարցում: Արվեստը նրան զոհից իրավապաշտպան դարձրեց:

 

Սեռական շահագործման ենթարկված երեխաների համար կազմակերպվող ռեաբիլիտացիոն պարապմունքներին  հաճախելուց հետո միայն Ասթելը սկսեց բացեիբաց խոսել իր փորձառության մասին: Նա նաև սկսեց  աշխատել իր ծննդավայր Օսթինում ընտանեկան բռնությունից տուժածների համար նախատեսված մի կացարանի հետ: Եվ հենց այնտեղ է Գրեմմիի գործադիր պրոդյուսեր Քեն Էրլիխը լսել Ասթելի մասին եւ առաջարկել ելույթ ունենալ մրցանակաբաշխության ժամանակ : «Քենն ասաց, որ իրենք տարբեր ուղիներ են փնտրում , ոչ միայն  կրեատիվ  ձեւով ներկայացնելու երաժիշտների աշխատանքները, այլ նաև հարթակ ստեղծելու ՝ խոսելու  հասարակությանը հուզող կարևոր խնդիրների մասին», – պատմում է Ասթելը:

Գրեմիի բեմում նրա ելույթը ուղեկցեց   Քեթի Պերիի «Աստծո շնորհով» (“By the Grace of God” երգի կատարումը:  Իհարկե  այդ երգը, որ ներկայացնում էր Քեթի Պերին, բացահայտորեն ընտանեկան բռնության մասին չէ: Ինչպես պատմում է Քեթի Պերին, այն ստեղծվել է Ռասել Բրենդի հետ  իր հարաբերությունների փլուզումից անմիջապես հետո, երբ նա մտածում էր ինքնասպանության մասին և երգը հենց դրա մասին է: Ու թեպետ, նա երբեք չի նկարագրել իրենց ամուսնական հարաբերությունները որպես բռնի,  երգի բառերը՝ «Եվ ես նայեցի հայելու մեջ և որոշեցի մնալ, Չեի պատրաստվում թույլ տալ սիրուն ինձ այդ ճանապարհով տանել», հեշտությամբ կարող են մեկնաբանվել ընտանեկան բռնության համատեքստում:

 

 

Հաշվի առնելով այն փաստը, որ 2009-ին Գրեմմիի նոմինանտ Քրիս Բրաունը մեղադրվել էր Ռիհաննայի վրա հարձակվելու մեջ, որոշ մեկնաբաններ մեղադրեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներին «խառը մեսիջներ» ուղարկելու մեջ՝ Օբամայի տեսահոլովակի և Ասթելի ելույթի միջոցով:  Ասթելը, ի պատասխան դրան, նշում է որ իրեն չեն ուղղորդել.

 

 

«Ինձ ազատություն էին տվել ՝ որոշելու իմ ելույթի ողջ բովանդակությունը: Նրանք ընդունեցին հենց առաջին տարերակը, որ ուղարկեցի իրենց: Ոչ մի բառ չի փոխվել»:

 

Միակ բանը, որ նա ափսոսում է, իր մուտքն է: «Ես հույս ունեի առյուծի վրա նստած բեմ մտնել»…

 

Աղբյուրը՝ The Washington Post

 

Դիտումների քանակը` 3218

Գլխավոր էջ