ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը
ԱՄՆ կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախության մասին բանաձևը: Նա կոչ է արել պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Կոնգրեսականի կողմից ներկայացված փաստաթղթում անդրադարձ է արվում Արցախի պատմական ակունքներին, նշվում է, որ Արցախը Հայաստանի մաս է եղել հազարամյակներ շարունակ, իսկ վերջին տասնամյակներին կայացել է որպես անկախ պետություն։
«Արցախի պատմությունը շատ նման է Ամերիկայի պատմությանը՝ ազատ ժողովրդի հաղթանակ օտար տիրապետության հանդեպ», – գրել է կոնգրեսականն իր Twitter-ում՝ ներկայացնելով իր կոչը։
Նշելով, որ այսօր, երբ Արցախի քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց՝ Իսլամական պետության դաշնակիցների կողմից հրթիռների և ռումբերի անձրև է տեղում, ազատությունն Արցախի գոյատևման միակ պատասխանն է:
«Անջատում՝ հանուն փրկության, որը հիմնված է պատմության, օրենքների և գոյատևման վրա: Հետդարձ չի կարող լինել, Արցախը չի կարող Ադրբեջանի մաս լինել։ Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն է, ուստի այսօր ես կոչ եմ անում, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը», – եզրափակում է կոնգրեսականը։
Դիտումների քանակը` 1058