«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց

 

«Հավասարության սերունդ» ֆորումը եզրափակվեց Փարիզում՝ մինչև 2026 թվականը գենդերային հավասարության շուրջ հեղափոխական պարտավորությունների և արագացման գլոբալ  ծրագրի ընդունմամբ

 

 

Փարիզում հունիսի 30 – հուլիսի 2-ը հավասարության սերունդ ֆորումը շրջադարձային էր գենդերային հավասարության նոր համարձակ պարտավորությունների առումով: Ֆորումն եզրափակեց իր աշխատանքները՝  ազդարարելով գլոբալ 5-ամյա գործողությունների ծրագրի մեկնարկի մասին, որն ուղղված է գենդերային հավասարությունը մինչև 2026 թվականն արագացմանը:

 

 

Ֆորումի համարձակ գործողություններին միտված օրակարգը հանգեցրեց  գրեթե 40 միլիարդ ԱՄՆ դոլարի հաստատված ներդրումների, ինչպես նաև կառավարությունների, բարեգործական կազմակերոպությունների, քաղաքացիական հասարակության, երիտասարդական կազմակերպությունների և մասնավոր հատվածի հավակնոտ քաղաքականության և ծրագրերի շուրջ պարտավորությունների ստանձնմանը: Դա արվել է կրիտիկական մի պահին, երբ աշխարհը գնահատում է անհամաչափ և բացասական ազդեցությունը, որը COVID-19- ն ունեցել է կանանց և աղջիկների վրա: Գենդերային հավասարության ջատագովները պնդում են, որ համավարակի հետևանքների հետ պայքարում պետք է մշակվի վերականգման և խթանման ծրագիր գենդերային գործոնների հաշվառմամբ` ապահովելով այն, որ կանայք և աղջիկները հետ չմնան, երբ աշխարհը վերականգնվի համավարակից հետո:

 

 

«Հավասարության սերունդ»  ֆորումը պատմական փոփոխությունների սկիզբ դրեց», – ասաց ՄԱԿ-Կանայք գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան: Ֆորումի ընթացքում հասատատված ներդրումները, ստանձնած պարտավորությունները և մասնակիցների էներգիան, որոնք նրանք ցուցաբերում են գենդերային հավասարության խոչընդոտներին դիմակայելու համար, կապահովեն ողջ աշխարհում կանանց և աղջիկների ավելի արագ առաջընթաց, քան մենք տեսել ենք նախկինում»: Նրա խոսքով ՄԱԿ-կանայք կառույցը կարևոր դեր կխաղա `վերահսկելով առաջիկա հինգ տարիների ընթացքում պարտավորությունների կատարման հաշվետվողականությունը և առաջընթացը:

 

 

Ելույթ ունենալով  հյուրընկալող Ֆրանսիայի կառավարության անունից ֆորումի ավարտի կապակցությամբ` «Հավասարության սերունդ» ֆորումի գլխավոր դեսպան և գլխավոր քարտուղար Դելֆին Օ-ն ասաց.«Երկու տարի անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության և բարեգործական և մասնավոր կազմակերպությունների հետ հավաքական աշխատանքից հետո մեզ հաջողվեց ամենամեծ քան երբևէ ներդրումն անել ՝ գենդերային հավասարությունն ու կանանց իրավունքները զարգացնելու համար: «Հավասարության սերունդ» ֆորումը վերանայեց միջազգային օրակարգի առաջնահերթությունները և համարեց չափազանց երկար թերագնահատված գենդերային հավասարությունն երկարաժամկետ խնդիր միջազգային հանրության համար՝ կլիմայի, կրթության և առողջության հետ միասին: Ֆրանսիան կշարունակի մնալ առաջնագծում՝ գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու համար»:

 

 

 Ֆորումի ավարտին հաստատված 40 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումները կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության համար ռեսուրսների հարցում զգալի փոփոխություն են կատարում: Ընդհանուր առմամբ, համարվում է, որ գենդերային հավասարության  դանդաղ առաջընթացի և 1995 թվականի Պեկինի համաժողովի օրակարգը դանդաղ տեմպերով կյանքի կոչելու հիմնական պատճառը ֆինանսավորման պակասն էր:

 

 

 

Ֆորումի մասնակիցներից մեկը Աֆրիկյան Միության բարի կամքի դեսպան Նյարաձայի Գումբոնզվանդան՝ խոսելով իր տպավորությունների մասին, ասաց. «Այս շաբաթ ես վերապրեցի 1995-ի փորձը, երբ Պեկինի համաժողովում երիտասարդ կանանց իրավունքների պաշտպան էի: COVID-19 ենթատեքստը և այլ խոչընդոտներն այժմ էլ ավելի մեծ ոգեշնչում են նորարարության, համերաշխության և ներառման համար»:

 

 

Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Փարիզում անցկացվող ֆորումի աշխատանքների մեջ  ներգրավեցին գրեթե 50 հազար մասնակիցներ հիմնականում վիրտուալ ձևաչափով: Նրանց միավորում էր գենդերային արդարության արագ առաջխաղացման ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու պատրաստակամությունը: ֆորումի ավարտին մեկնարկեց Գենդերային հավասարության  արագացման գլոբալ ծրագիրը, որը մշակվել է վեց գործող կոալիցիաների կողմից. բազմաշահառու գործընկերություններ, որոնք բացահայտվեցին գենդերային հավասարության հասնելու համար անհրաժեշտ ամենաէական կոալիցիների կողմից `գենդերային բռնությունից և տեխնոլոգիայից մինչև տնտեսական և կլիմայի արդարադատություն: Ֆորումը նաև ընդունեց Կանանց, խաղաղության և անվտանգության և հումանիտար գործողությունների վերաբերյալ  համաձայնագիրը և հայտարարեց գենդերային հավասարության նոր նախաձեռնությունների մասին, որոնք ուղղված են առողջությանը, սպորտին, մշակույթին և կրթությանը:

 

 

 

 

Ֆորումում մեկնարկած  «Գենդերային հավասարության արագացման գլոբալ պլանը» գենդերային հավասարության առաջընթացն արագացնելու ճանապարհային քարտեզի նախագիծ է  և ներառում է Գործողությունների կոալիցիայի վեց թեմաներից յուրաքանչյուրը: Այս փաստաթուղթը  հետևողական  գործընթացի արդյունք է, որի ընթացքում Գործողությունների կոալիցիաները միասին աշխատել են արագացված պլան կառուցելու կանանց և աղջիկների կյանքի  կարևոր ոլորտների համար: Հիշեցնենք, որ Հայաստանը հանդիսանում է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված 6 թեմատիկ կոալիցիաներից մեկի՝   «Տեխնոլոգիաներ և նորարարություն» գործողությունների կոալիցիայի առաջնորդ երկիր:  

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Հավասարության սերունդ» ֆորումը հեղափոխական պարտավորություններ ընդունեց

«Կանանց այլևս չենք կարող «անկյուն մղել». «Հավասարության սերունդ»պատմական ֆորումի ուղերձները

Փարիզում մեկնարկել է «Հավասարության սերունդ» ֆորումը

«Հավասարության սերունդ» ֆորում. Մեխիկոյից դեպի Փարիզ

«Հավասարության սերունդ» համաժողովին ընդառաջ

«Հավասարության սերունդ» ֆորում.  Հայաստանն ընտրվեց «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր

Պեկին+25. հրապարակվել է «Հավասար» տեղեկագրի հատուկ թողարկումը

Կանանց առաջնորդությունը հանուն հավասար ապագայի

Ինչպես հասնել գենդերային հավասարության. գործողությունների ճանապարհային քարտեզ

Ավարտվեց  Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանը. պետությունները պարտավորվեցին ապահովել կանանց  քաղաքական առաջընթացը

NGO CSW -65. մեկնարկել է քաղաքացիական հասարակության վիրտուալ ֆորումը

Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջան. oրակարգում կանանց լիարժեք մասնակցությունն է որոշումների կայացմանը

Դիտումների քանակը` 1789

Գլխավոր էջ