Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20 –ի արդյունքները
Նոյեմբերի 3-5-ը Ժնևում կայացավ ոչ կառավարական կազմակերպությունների տարածաշրջանային ֆորումը, որը նվիրված էր 1995-ին Պեկինում կայացած Կանանց դրության ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային գագաթնաժողովում ընդունված Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների վերլուծությանը: Ֆորումը կազմակերպվել էր Պեկին+20 միջազգային գործընթացների շրջանակում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) կողմից, որի անդամ են հանդիսանում 56 երկրներ, այդ թվում և Հայաստանը: Ակնկալվում է, որ արդյունքների նման գնահատում կարվի ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային հանձնաժողովների յուրաքանչյուրի կողմից, ինչից հետո 2015-ի մարտին Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանում կամփոփվեն «Պեկին+20» -ի գլոբալ արդյունքները և կնախանշվեն հետագա անելիքները :
Ժնևի ֆորումը առաջինն էր, որ ամփոփեց Պեկինի գործողությունների ծրագրի արդյունքները ԵՏՀ տարածաշրջանի 56 երկներում՝ընդւնելով հռչակագիր և համապատասխան հանձնարարականներ, որոնք ներկայացվելու են Պեկին+20-ի քննարկմանը նվիրված նոյեմբերի 6-7 –ը ժնևում անցկացվող կառավարական պատվիրակությունների հավաքին: Նշենք, որ Պեկինի գագաթնաժողովից ի վեր բոլոր հետպեկինյան գործընթացներում ակտիվ ներգրաված են ոչ կառավարական կազմակերպությունները և նրանց տեսակետը պարտադիր հաշվի է առնվում կառավարական մակարդակով անցկացվող քննարկումների ժամանակ: ժնևի ֆորումին մասնակցել են 56 երկրներից 700 պատվիրակներ, որոնք ներկայացնում էին 350 հկ-ներ, կոալիցիաներ և ցանցեր:
Ֆորումը առանձնացրեց քննարկված հիմնախնդիրները 10 կլաստերներում, որոնք ներառում են Պեկինի գործողությունների ծրագրի 12 խնդրահարույց ոլորտները, սակայն դրա հետ մեկտեղ արտացոլում Պեկինից քսան տարի անց աշխարհում ի հայտ եկած փոփոխություններն ու մարտահրավերները:
Այդ կլաստերներն են.
- Կանանց իրավունքները ՝ մարդու իրավունքներն են
- Բռնությունը կանանց նկատմամբ և հակամարտությունները: խաղաղության մշակույթի ձևավորում
- Աղքատություն, Տնտեսություն և սոցիալական զարգացում
- Մասնակցություն որոշումների ընդունման մակարդակում, կանանց առաջընթացն ապահովող ինստիտուցիոնալ մեխանիզմներ
- Շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն
- Մարդու իրավումքներն ու միգրանտները
- Կանայք և առողջությունը. բարեկեցություն բոլորի համար
- Աղջիկներ, տարեցներ. սերունդների համերաշխություն
- Կրթություն, Գիտություն, Տեխնոլոգիաներ և Նորարարություն
- Մեդիան և նոր կոմունիկացիաները ընդդեմ կարծրատիպերի
Մենք անշուշտ ավելի մանրամասն կանդրադառնանք Ժնևում կայացած ֆորումի արդյունքներին, իսկ մինչ այդ կարող եք դիտել ֆորումի աշխատանքների մասին պատմող սլայդ-շոուն .
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Պեկին+20. « Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»
Դիտումների քանակը` 4287