Ներկայացվել են գենդերային անհավասարության պատճառները վերհանող 30 հետազոտություններ

 «Թեպետ  գիտեինք, որ գենդերային հավասարության տեսանկյունից Հայաստանը խնդիրներ ունի, սակայն այս ոլորտում մենք  շատ քիչ հետազոտություններ ունեինք,  եւ անցած երկու տարում կենտրոնը  փորձել է լրացնել այդ բացը՝ շուրջ  30 հետազոտություններ  իրականացնելով: Դրանք շատ հարցերի պատասխաններ են տալիս»,- «WomenNet.am»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի (ԳՀԱԿ) տնօրեն Գոհար Շահնազարյանը:

Մայիսի 11-12-ը  կենտրոնը  ամփոփում է իր  երկու տարվա ընթացքում կատարած աշխատանքները` «Գենդերային հիմնախնդիրները ժամանակակից Հայաստանում. հետազոտությունից դեպի քաղաքականություն» խորագրով երկօրյա գիտաժողովի շրջանակներում:

Շահնազարյանի խոսքով, կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունները ոչ միայն վեր են հանում առկա խնդիրները, այլեւ ներկայացնում են առաջարկություններ, որոնք ուղղված են ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ տեղական հասարակական կազմակերպություններին եւ միջազգային կառույցներին:

«Կարծում ենք կարողացել ենք ստեղծել  բավականին ծավալուն եւ բազմակողմանի  գիտահետազոտական բազա, որից կարող են օգտվել բոլորը: Մեր առաջիկա խնդիրը առկա հետազոտություններն առավել մատչելի դարձնելն  ու դրանք ըստ թիրախների մատուցելը պետք է լինի»,- նշում է Գոհար Շահնազարյանը:

Հետազոտություններին  կարող եք ծանոթանալ այստեղ

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք նաեւ  WomenNet.am-ի անդրադարձը կենտրոնի հետազոտություններին.

 

Գենդերային անհավասարությունն ամենօրյա պրատիկայում

 

Սեռական ոտնձգություններն աշխատավայրում. խնդիր, որը չի բարձրաձայնվում

 

Կնոջ ինչպիսի՞ կերպար է մատուցվում Հայաստանի հեռուստատեսությամբ

 

Ինչպես փրկել Հայաստանի «չծնված աղջիկներին». հետազոտություն

 

Ի՞նչն է խոչընդոտում կանանց մասնակցությունը ՏԻՄ-երում

 

Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…

 

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

 

«Ամենամտահոգիչն այն է, որ սերիալների հեղինակները դրական կերպարներին են օժտում բռնարարի հատկանիշներով»

 

Բուժծառայությունների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար

 

Հեռուստադիտողը սիրո՞ւմ է կին ծեծող տղամարդկանց

 

ԵՊՀ-ում կայացավ «Կանայք, առաջնորդությունը և հասարակությունը» գիտաժողովը

 

Միգրացիայի խնդիրները ՝ գենդերային տեսանկյունից

 

Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…

 

ԵՊՀ-ում բացվեց Գենդերային Հետազոտությունների և Սռաջնորդության Կենտրոն

 

Դիտումների քանակը` 3440

Գլխավոր էջ