Gender Gap Report 2013. Հայաստանը զիջել է դիրքերը գենդերային հավասարության ցուցանիշով/ վիդեո
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից այսօր հրապարակված Գլոբալ գենդերային անհավասարության զեկույցում (Global Gender Gap Report 2013) Հայաստանը զբաղեցնում է 94-րդ տեղը՝ զիջելով իր դիրքերը 2 կետով անցած տարվա համեմատ:
136 երկրներից կազմված ցուցակը գլխավորում են Իսլանդիան, Ֆինլանդիան ու Նորվեգիան: Ռուսաստանը ռեյթինգում զբաղեցրել է 61-րդ տեղը, Վրաստանը՝ 83-րդն է, Ադրբեջանը՝ 99-րդն է, Թուրքիան՝ 120-րդը, Իրանը՝ 130-րդը: Աղյուսակի վերջին՝ 136-րդ հորիզոնականում է Եմենը:
Զեկույցում 0-ից -1 սանդղակով գնահատվում է գենդերային հավասարության իրավիճակը 4 հիմնական ոլորտներում՝ տնտեսությաւն, քաղաքականություն, առողջապահություն, կրթություն : Հատկապես շեշտվում է գենդերային անհավասարության եւ ազգային մրցունակության միջեւ անմիջական կապը, քանի որ երկրի մրցունակությունն, ըստ զեկույցի հեղինակների, զգալիորեն պյամանավորված է նրանով թե ինչ չափով է ներգրավված կանանց ներուժը երկրի զարգացման գործընթացներում:
Զեկույցի տվյալներով, Հայաստանը «Կանայք քաղաքականության մեջ» ցուցանիշով զբաղեցնում է 115-րդ տեղը, տնտեսական մասնակցության եւ հնարավորությունների ցուցանիշով՝ 82-րդ տեղը (եկամուտի ցուցանիշը՝ «միջինից ցածր»), կրթության ոլորտում առկա կանանց ու տղամարդկանց հնարավորությունների ցուցանիշով՝ 29-րդ տեղը: Առողջապահության ոլորտին վերաբերող ցուցանիշներով Հայաստանը 131-րդ տեղում է:
Նշենք, որ Հայաստանի դիրքերը այս զեկույցով տարեց տարի նահանջ են ապրում: Առաջին անգամ մեր երկիրը ներառվել է այս ռեյթինգում 2007-ին՝ զբաղեցնելով 71-րդ տեղը (128 երկրների շարքում): 2008-ին` Հայաստանը 78-րդ տեղում էր, 2009-ին` 90-րդ, 2010-ին` 84-րդ (135 երկրներից), 2011-ին` 84-րդ, 2012-ին ՝ 92-րդում էր, իսկ այս տարի 94-րդն էր 136 երկրներից:
Դիտեք զեկույցի մասին Համաշխարհային տնտեսական ֆորումի տեսահոլովակը.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Gender Gap Report 2012. Հայաստանը նահանջել է գենդերային հավասարության ցուցանիշով / վիդեո
Դիտումների քանակը` 5922