Gender Gap Index-2015՝ Հայաստանը 105-րդ տեղում է

Համաշխարհային տնտեսական ֆորումը  հրապարակել է   2015ի Գենդերային ճեղքվացքի գլոբալ զեկույցը   (Global Gender Gap Report 2015 , ըստ որի   Հայաստանը զբաղեցրել է 105րդ տեղը145 երկրների թվում ՝վատթարացնելով իր դիրքերը վարկանիշային ցանկում  անցյալ տարվա համեմատ 2 կետով:  Նշենք, որ  դա պայամանավորված չէ  Գենդերային ճեղքվածքի վարկանիշային ցուցակում   ավելացած  երեք երկրներով (Բենին, Կամերուն, Գամբիա), քանի որ դրանք  ցուցակում Հայաստանից  ցածր դիրքերում են:

 

 

Անցյալ տարի  Հայաստանը Գենդերային ճեղքվածքի ցուցանիշով (Gender Gap Index) 142 երկրների ցանկում  103-րդ տեղում էր:   Նշենք, որ Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը հաշվարկվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից  2006 թվականից   չորս առանցքային ոլորտներում՝ տնտեսություն, քաղաքականություն, կրթություն և առողջապահություն: Ցուցանիշը, ըստ էության,  արտացոլում է կանանց ու տղամարդկանց  հնարավորությունների միջեւ եղած  տարբերությունը  նշված ոլորտներից յուրաքանչյուրում: Այս տարիների ընթացքում Հայաստանը վատթարացրել է իր դիրքը՝ 71-րդ տեղից (128 երկրից) մինչեւ 105-րդ տեղը (145 երկրներից): Վարկանիշի արժեքով , որը հաշվարկվում է 0-1 սահմաններում, այդ ընթացքում  արձանագրված առաջընթացը  ընդամենը  0,003  է:

 

 

Առավել բարենպաստ են կրթության ոլորտի ցուցանիշները՝ կրթության մատչելիության առումով Գենդերային ճեղքվածքի ցուցանիշը Հայաստանում  նվազագույն է, ինչը վարկանիշային ցուցակում ապահովում է Հայաստանին 35-րդ տեղը ու թեպետ այստեղ էլ վատթարացում կա,  անցյալ տարի  Հայաստանը  31 –րդ տեղում էր,  իրականում վարկանիշի արժեքը այստեղ մաքսիամալ է ՝ 1,0 է  եւ վերջին երեք տարվա ընթացքում  չի փոխվել:

 

 

Տնտեսական գործունեության ոլորտում գենդերային անհավասարակշռության  ցուցանիշներով (տղամարդկանց և կանանց զբաղվածության մակարդակի հարաբերակցություն, հավասար վարձատրությունը հավասար աշխատանքի դիմաց և այլն) Հայաստանը վարկանիշի արժեքով մի փոքր առաջադիմել է եւ 79 –րդ տեղում է, անցյալ տարի  82 – րդ տեղում է:

 

 

Գենդերային ճեղքվածքի ցուցանիշի կառուցվածքում առավել խնդրահարույց են քաղաքականության և առողջապահության ոլորտները, թեպետ վարկանիշի արժեքը այդ ոլորտներում չի փոխվել: Առողջապահության ոլորտում Հայաստանը 144-րդ տեղում է, անցյալ տարի 142-րդ տեղում էր: Դա  հիմնականում նորածինների սեռերի հարաբերակցության ցուցանիշի  զգալի խախտման  հետեւանք է, ինչն  առաջանում է Հայաստանում տարածված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով:

 

 

Քաղաքական մասնակցության ցուցանիշներով (կանանց ու տղամարդկանց ներկայացվածություն կառավարման մարմիններում) Հայաստանը անցյալ տարի 123-րդ տեղում էր, այս տարի 125- րդն է: Թեպետ Հայաստանի իրավիճակը կանանց ու տղամարդկանց ներկայացվածության առումով  մեկ տարում չի փոխվել, սակայն աշխարհը առաջ է գնացել: Օրինակ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին  ցուցանիշը  այժմ արդեն համարյա  23 %  է, իսկ Հայաստանում այն կրկնակի ցածր է՝ 10,8 տոկոս է, ինչը չի կարող չանդրդառնալ երկրի վարկանիշի վրա:

 

Նշենք, որ Gender Gap Index -ը աշխարհում կարեւորվում է նրանով, որ   բացահայտում է   կանանց ներուժի անարդյունավետ օգտագործումը տվյալ երկրի  զարգացման գործընթացներում եւ    ցույց է տալիս  գենդերային անհավասարության և երկրի մրցունակության միջև անմիջական կապը:

 

Նշենք, որ Հյուսիսային Եվրոպայի երկրները կրկին առաջ են անցել աշխարհի մյուս պետություններից առաջատար դիրքեր  զբաղեցնելով վարկանիշային ցուցակում: Առջին հնգյակում են՝ Իսլանդիան, Նորվեգիան Ֆինլանդիան, Շվեցիան,  Իռլանդին: Ցուցակը եզրափակում են Յեմենը եւ Պակիստանը:  Վրաստանը զբաղեցրել է 85-րդ տեղը, Ադրբեջանը՝ 94-րդ, Ռուսաստանը  75-րդ տեղում է:

 

Հայաստանի տվյալներն առավել մանրամասն այստեղ  

 

 

 

 

Դիտումների քանակը` 7870

Գլխավոր էջ