Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով
Կանանց աշխատանքի սահմանափակման եւ նրանց նկատմամբ աշխատանքի շուկայում գոյություն ունեցող խտրականության հետեւանքով Հայսատանի ՀՆԱ-ն տարեկան 50-60 մլն դոլար է կորցնում … Այսպիսի եզրակացության են հանգել փորձագետները` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ ՝ 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրության» արդյունքներով: Ըստ էության, Հայստանում դա առաջին փորձն է գնահատելու երկրի տնտեսությունում գենդերային անհավասարության պատճառով առաջացող կորուստները:
Իրականում կորուստները կարող են ավելի լինել…
Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված ասուլիսում Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը եւ փորձագետ Նվարդ Մանասյանը ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները նշեցին, որ նրանք համադրելի են աշխարհի տարբեր երկրներում կատարված գնահատումների հետ: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս McKinsey&Co ընկերությունը հաշվարկել էր, որ լիարժեք գենդերային հավասարությունը կարող էր ավելացնել 26 % կամ 28 տրիլիոն դոլար համաշխարհային համախառն ներքին արտադրանքին մինչև 2025 թ.: Ըստ այդ զեկույցի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոբնական Ասիայի երկրներում հնարավոր է ավելացնել ՀՆԱ-ն 9 տոկոսով կամ 0,4 տրիլիոն դոլարով մինչև 2025 թ. :
«Եթե Հայաստանում ավելի շատ կանայք աշխատեին իրենց մասնագիտությամբ եւ ոչ թե իրենց կամքով կամ իրենց կամքի հակառակ սահմանափակվեին միայն տնային տնտեսուհու կարգավիճակով, ապա Հայաստանի տնտեսության համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, առնվազն 50-60 միլիոն դոլարով ավելին կլիներ», – ասաց փորձագետ Նվարդ Մանասյանը:
Անդրադառնալով մեթոդաբանությանը փորձագետը նշեց, որ Հայաստանի ՀՆԱ-ի կորուստների գնահատումը կատարվել է պետական վիճակագրական տվյալների, Միջազգային աշխատանքի կազմակերպության և Համաշխարհային բանկի բազայի տվյալների հիման վրա: Ըստ Մանասյանի, հաշվի են առնվել նվազագույն ցուցանիշները եւ իրականում կորուստները կարող են ավելի լինել: Օրինակ , եթե հաշվարկի մեջ ներառել այն գումարները , որոնք կորում կամ ծախսվում են ընտանեկան բռնության հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ: Բանախոսի ներկայացմամբ, ընտանեկան բռնության հետեւանքով երկրին հասցրած տնտեսական կորուստը նախնական հաշվարկներով կազմում է տարեկան 400 հազարից մինչեւ 1,1 միլիոն ԱՄՆ դոլար:
Պատասխանելով այն հարցին, որ կանայք այնուամենայնիվ ամբողջ օրը աշխատում են թեկուզ տնային տնտեսուհու կարգավիճակով, փորձագետը նկատեց, որ այդ աշխատանքը համարվում է ոչ եկամտաբեր ու ոչ մի ձեւով չի արատահայտվում ազգային հաշիվներում:
Կանանց և տղամարդկանց միջեւ տնտեսական անջրպետը կհաջողվի վերացնել միայն 118 անց
Կանանց թերի ներգրավվածությունը աշխատաշուկայում անհավասարության միակ դրսեւորումը չէ Հայաստանի տնտեսական կյանքում:
«Հայաստանում կանանց միջին ամսական աշխատավարձը տնտեսության բոլոր հատվածներում զիջում է տղամարդկանց միջինին: Ճեղքվածքը կազմում է 35.9 տոկոս: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանի ցուցանիշը Վրաստանից (51.1%) և Ղազախստանից (38.1%) հետո երրորդն է: Համեմատության համար, ԵՄ անդամ երկրների համադրված ճեղքվածքը 15.9 տոկոս է, իսկ աշխարհի միջինացված ցուցանիշը՝ 22.9 տոկոս», – նշեց Նվարդ Մանասյանը:
Գարիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ վերջին տասնամյակում կանանց և տղամարդկանց տնտեսական դրության միջև եղած անջրպետը կրճատվել է ընդամենը 3%-ով, և Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետների հաշվարկներով այս տեմպերով այն կհաջողվի վերացնել 2133 թվականից ոչ շուտ:
Պատճառներն երկուսն են. ուղղահայց եւ հորիզոնական խտրազատում
Անդրադառնալով կանանց ու տղամարդկանց վարձատրության մեջ եղած տարբերության պատճառներին փորձագետ Նվարդ Մանասյանը մատնանշեց աշխատանքի շուկայում առկա ուղղահայաց ու հորիզոնական խտրազատումը:
« Հորիզոնական խտրականությունը ցույց է տալիս, որ կանայք կենտրոնացած են այն ոլորտներում , որտեղ Հայաստանում տարեկան գրանցվող միջին աշխատավարձից աշխատավարձները ավելի ցածր են. կանայք 50 և ավելի տոկոսով ներգրավված են գյուղատնտեսությունում, ծառայությունների ոլորտում, հանրային կառավարման ոլորտում՝ կրթության, առողջապահության, արվեստի համակարգում և այլն: Առավել մրցունակ համարվող ոլորտներում, ինչպիսին են , օրինակ IT կամ ֆինանսական-ապահովագրական ոլորտները, կանայք այդքան էլ ներկայացված չեն, իսկ ներկայացված լինելու դեպքում էլ ցածր վարձատրվող աշխատանք են կատարում: Ընդհանուր առմամբ, ուղղահայացխտրկանությունը առաջ է գալիս այ պատճառով, որ կանայք ավելի քիչ վարձատրվող ստորին եւ միջին օղակներում են առավել ներկայացված»,- պարզաբանեց փորձագետը:
Ն.Մանասյանը նշեց, որ կանայք ավելի շատ աշխատաշուկայի պետական հատվածում են ներկայացված, ինճը նույնպես խորացնում է խտրազատումը: Այսսպես, պետական հատվածում զբաղվածների շուրջ 60 տոկոսը կանայք են, բայց նրանց 50 տոկոսից ավելին ստորին օղակներում են զբաղված: Համաձայն վիճակագրության՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում մոտ 90 տոկոսը տղամարդիկ են: Ն.Մանասյանի խոսքով՝ այս պատկերը պահպանվում է նույնիսկ այն ոլորտներում , որոնցում կին աշխատողները մեծամասնություն են կազմում:
«Մեկ այլ մտահոգիչ բան կա, որն այս զեկույցով տեսանելի դարձավ. 2001-2011 թվականներին կանանց ներկայացվածությունը փորձագիտական մակարդակում 60 տոկոսից նվազել է և այսօր կազմում էշուրջ 20 տոկոս: Այսինքն՝ կանայք փորձագիտական, գիտելիք պահանջող աշխատանքներից այս տարիներին դուրս են մղվել: Եվս մեկ մտահոգիչ փաստ՝ IT ոլորտում կանանց թիվը սկսում է նվազել»,- ասաց նա:
Մասնագիտությունների դասակարգման սանդղակում ներկայացված 28 մասնագիտությունների միայն 7-ում են կանայք 50 տոկոսից ավելի են կազմում, որոնք փոխկապակցված են այն ոլորտների հետ, որտեղ կանայք 50 տոկոսից ավելի ներկայացվածություն ունեն: Բանախոսի ներկայացմամբ, կարծես թե հատուկ ուղորդման մեխանիզմներ են գործում, որոնք կարծես թե հուշում են, թե կանանց համար որ ոլորտներն են գրավիչ.
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մաթեմատիկայից ու ֆիզիկայից աղջիկները խնդիրներ չունեն, նրանց առաջադիմությունն այդ առարկաներով միայն աճում է, սակայն կարծրատիպերին հետեւելով նրանք չեն ցանկանում մասնագիտանալ այդ ուղղություններով, գերադասելով կարծրատիպային մոտեցումների համապատասխան «կանանց համար ավելի հարմար» ոլորտներում: Եվ սա, կարելի է ասել բռնության, բռնի պարտադրանքի արդյունք է: Ոչ ֆիզիկական բռնության արդյունք է նաեւ կնոջ աշխատանքի արգելքը, լինի դա ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի կողմից », – ասաց Մանասյանը:
Կանանց աշխատաշուկայից դուրս մղումը սոցիալական ծանր բեռ է պետության համար
Ն.Մանասյանը նշեց, որ կանանց աշխատաշուկայից դուրս մղումը նաև սոցիալական ծանր բեռ կարող է դառնալ պետության համար, քանի որ տարիներ հետո այդ նույն կանայք աղքատության թիրախում հայտնելով նպաստառու են դառնում ու պետությունն էլ պետք է ապահովի նրանց նպաստներով: Այսինքն ստացվում է, որ երկու խումբ կանայք ռիսկային գոտում են՝ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն աշխատել և նրանք, ովքեր դուրս են մնացել աշխատաշուկայից, ինչը բերում է կառուցվածքային գործազրկության: «Երկու դեպքում է բեռ է դառնում պետության համար», – շեշտեց նա:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը նշեց, որ կանանց ցածր վարձատրությունը, աշխատաշուկայից նրանց դուրսմղումը տարիներ անց խնդիրներ է առաջացնելու նաեւ կենսաթոշակային ոլորտում: «Եթե այսպես շարունակվի, ապա երկու-երեք տասնամյակ հետո 1 աշխատող վճարելու է 1.8 չաշխատողի համար, այսինքն մինչ այսօր գործող սերունդների համերաշխության սկզբունքնը չի գործի այլեւս: Համեմատության համար այսօր այդ գործակիցը կազմում է 4/1-ին՝ չորս աշխատող վճարում են 1 չաշխատողի դիմաց, իսկ 20 տարի առաջ գործակիցը եղել է 8-ը 1-ի: Մենք ունենք ժողովրդագրական իրավիճակ, երբ ընտանիքները չապահովված մեծահասակներին շատ ավելի մեծ դժվարությամբ են պահելու, բայց անկախ նրանից քաղաքացին ընտանիք ունի, թե չունի, պետությունն ունի պատասխանատվություն նրա նկատմամբ», – նշեց նա, ավելացնելով, որ չաշխատող կանայք չեն կարողանա նաեւ լիարժեք օգտվել կուտակային համակարգից եւ ծեր տարիքում աղքատության ռիսկի առաջ են կանգնելու:
Աղքատություն մեծ ռիսկի տակ են նաեւ այն տնային տնտեսությունները, որոնք կանայք են գլխավորում: Գ.Հայրապետյանի խոսքով, Հայաստանում տնային տնտեսությունների 30 տոկոսը կանայք են գլխավորում եւ, ըստ վիճակագրության՝ աղքատության ցուցանիշը հատկապես բարձր է հենց այդ ընտանիքների դեպքում:
Եզրափակելով , բանախոսները նշեցին, որ , հենվելով ուսումնասիրության տվյալների վրա, կարծում են, որ կանանց և տղամարդկանց միջև խտրականության վերացումը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության զարգացման վրա:
Լիա Խոջոյան
Ասուլիսի ողջ տեսագրությունն այստեղ
Ուսումնասիրությանը կարելի է ծանոթանալ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ արժե գենդերային հավասարությունը
Կանայք տնտեսության մեջ. երրորդ միլիարդի առեղծվածը
Gender Gap Index-2015՝ Հայաստանը 105-րդ տեղում է
Տղամարդկանց և կանանց աշխատավարձերը կհավասարվեն միայն 118 տարի անց
«Արտադրված է Դագենհեմում». Ֆիլմ խտրականության դեմ պայքարող կանանց մասին
«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»
Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում
Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում
Կանայք աշխատանքի շուկայում. գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում
«Հղիանալն արգելվում է»… Մնում է աշխատանքի վայրերում նման ցուցանակներ փակցնեն գործատուները
Բանկերը հղիությունը չեն խրախուսու՞մ
Գենդերային անհավասարությունն աշխատաշուկայում՝ ըստ ԱՄԿ-ի
«Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը». հետազոտություն
Կանանց զբաղվածության գլոբալ միտումները. գենդերային խզումը մեծանում է
Փնտրում եմ աշխատանք. ի՞նչ է առաջարկում Հանրային Խորհուրդը/ վիդեո
Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ
Ինչո՞ւ աշխատող 10 աղջիկներից 5-ը ամուսնացած չե՞ն…
Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ
Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում
«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…
Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին
«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…
«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…
Դիտումների քանակը` 3747