Gallup organization. «Ընտրություններին մասնակցելու մտադրությամբ կանայք ու տղամարդիկ գրեթե հավասար են»
Ինչպես հայտնի է, Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys /The Gallup Organization-ը Արմնյուզ հեռուստաընկերության պատվերով մինչ նախագահական ընտրությունները սոցհարցում են անցկացրել՝ պարզելու ընտրողների վերաբերմունքը ընտրությունների եւ թեկնածուների վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվել է երեք փուլուվ, մինչ թեկնածուների առաջադրումը, առաջադրումից հետո եւ ընտրություններից երկու շաբաթ առաջ: Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը WomenNet.am –ի հետ զրույցում նշեց, որ իրենք չեն ճշտել ընտրողների վերաբերմունքը կին թեկնածուների վերաբերյալ, որովհետեւ կին նախագահի թեկնածու չունեցանք: Ինչ վերաբերվում ՝ կանանց ու տղամարդկանց ընտրական նախապատվությունների տարբերությանը, ապա այս հարցը, ըստ սոցիոլոգի, նրանք նպատակ չեն դրել ուսումնասիրելու, բավարարվելով միայն ողջ ընտրանքի նախապատվությունները ճշտելով:
Այլ հարցերի սեռով տարբերակված պատասխանները մեկնաբանելիս Գեւորգ Պողոսյանը շեշտեց միայն այն հանգամանքը, որ կանայք քաղաքական մասնակցության եւ քաղաքականության հանդեպ իրենց հետաքրքրվածության առումով 10 տոկոսով զիջում են տղամարդկանց:
Այս տարբերությունը ի հայտ է եկել «Որքանո՞վ եք հետաքրքրվում քաղաքականությամբ» հարցին պատասխանելիս, ընդ որում քաղաքականությամբ շատ հետաքրքրվող քաղաքացիների շրջանում:
Այսպես ըստ երկրորդ հարցման արդյունքների կանանց 42 տոկոսի մոտ քաղաքականության հանդեպ հետաքրքրվածությունը քիչ է, իսկ 24 տոկոսը ՝ շատ են հետաքրքրված, մինչդեռ տղամարդկանց պարագայում շատ են հետաքրքրված 31 տոկոսը, իսկ 34 տոկոսն քիչ են հետաքրքրվում:
Դրա հետ մեկտեղ, «Մասնակցելո՞ւ եք նախագահական ընտրություններին» հարցի պատասխանները կանանց եւ տղամարդկանց մոտ գրեթե չեն տարբերվում: Կանանց 48 տոկոսը պատասխանել է, որ հաստատապես կմասնակի, 35 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, իսկ 3 տոկոսը հաստատապես չի մասնակցի: Տղամարդկանց 49 տոկոսը հաստատապես կմասնակցի, 35 տոկոսը հավանաբար կմասնակցի, իսկ 5 տոկոսը չի մասնակցի:
Սոցիոլոգները փորձել են պարզել, թե որքանո՞վ են վերջնական հարցվածների մտադրությունը: Կանանց 72 տոկոսի մոտ այդ մտադրությունը վերջնական է, իսկ 19-ի մոտ՝ ենթակա փոփոխման, տղամարդկանց 73 տոկոսի մոտ վերջնական է, 18 տոկոսի մոտ ենթակա փոփոխման:
Հասմիկ Հարությունյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները
Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Դիտումների քանակը` 3956