FEMEN-ը «թոփլես-ջիհադի» օր է հայտարարում

 

FEMEN-ի ակտիվիստուհիները վրդովված են Թունիսի ռադիկալ իսլամիստների գործողություններից ու հորդորում են բոլորին աջակցություն ցուցաբերել թունիսցի ակտիվիստ Ամինա Թայլերին, որին իսլամիստները դատապարտել են մահապատժի: FEMEN-ի Facebook-յան էջում զետեղվել է հայտարարություն, որով ակտիվիստները հորդորում են իրենց համախոհներին ապրիլի 4-ին Թունիսի Հանրապետության դեսպանության մոտ անցկացնել «թոփլես-ջիհադ» ակցիան` գրել կրծքին «Իմ մարմինը դեմ է իսլամիզմին», նկարվել ու այդ լուսանկարները տեղադրել սոցիալական ցանցի անձնական էջերում.

 

«Սա կլինի ձեր աջակցությունը Ամինային , ում խիզախությունը ոգևորել ու  համախմբել է ամբողջ աշխարհի կանանց` նա թոփլես նկարները տեղադրել էր սոցիալական ցանցում, այդպիսով ընդգծելով իր իրավունքներն ու ազատությունը, սակայն նաև իր դեմ սուր ատելություն արթնացրել: Արդյունքում էլ ռադիկալ իսլամիստները մահապատժի են ենթարկել Ամինային»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

FEMEN-ի ակտիվիստները նաև նշել են, որ «այդ անմարդկային արարածների համար կնոջը սպանել ավելի ընդունելի ու նորմալ է, քան ճանաչել նրա իրավունքները և այդ իսկ պատճառով FEMEN-ը ապրիլի 4-ը հռչակում է ռադիկալ իսլամիզմի դեմ «թոփլես-ջիհադի» օր:

 

«Արաբական գարունը Հյուսիսային Աֆրիկայի կանանց համար ավելի շատ շարիաթի սառը ձմռան վերածվեց, որի ժամանակ կանայք  զրկեցին այն չնչին իրավունքներից , ազատությունից, որ ունեին մինչ այդ: Այսօր համատարած է կանանց նկատմամբ բռնությունների բազմազանությունը` քարկոծում, առևանգում, բռնաբարություն,  ստիպողաբար հոգաբուժարանում բուժում, ֆիզիկական ու հոգեբանական այլ ճնշումներ ու կտտանքներ, բռնություններ: Ցուցաբերեք ձեր աջակցությունը խիզախ Ամինա Թայլերին, եկեք Թունիսի դեսպանատուն միասին պայքարենք»,- ասված է FEMEN-ի էջում:

 

Նշենք, որ շարժումը հայտնի է իր էպատաժ ակցիաներով , անգամ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականը femen-ուհիների ուշադրությունից չվրիպեց և մերկապարով ճանապարհ դրեցին Պապին` մեջքներին «Հաջող, Բենեդիկտոս» և «Ոչ հոմոֆոբներին» գրառումներով:

Դիտումների քանակը` 6711

Գլխավոր էջ