Ցուցահանդես նվիրված Ընտանիքի միջազգային օրվան
2017 թ․ մայիսի 15-ին ՄԱԿ-ի Տեղեկատվական վարչությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիան («ArmConArt») ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացեցին երիտասարդ ժամանակակից նկարիչների ցուցահանդես՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Ցուցահանդեսի վերնագիրն է «ՆԵՐԿԱ»: Աշխատանքների թվում կան գրաֆիկական և գեղանկարչական գործեր, որոնք ներկայացնում են հեղինակների առանձնահատուկ աշխարհայացքը, շփման մեջ են մյուս արվեստագետների աշխատանքների հետ՝ լինելով համընդհանուր ցուցահանդեսի առանձին մասն ու կրողը, ներկապնակի առանձին գույնը:
Հայ ժամանակակից նկարիչների ասոցիացիայի ձևակերպմամբ, անտարբերությունը արմատավորվել է հասարակության մեջ: Մարդը ոչ միայն չի ուզում անկեղծ խոսել իր զգացմունքներից, այլ նաև չի ուզում լսել: Արագ հաղորդակցությունները, ինֆորմացիոն հոսքը բերել է նրան, որ մարդը միայնակ է նույնիսկ իր սիրելիի կողքին: Ընտանիքը որպես մարդկային հոգիներին կապող կամուրջ կամրանա, եթե ջարդվի այս անտարբերության սառույցը:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 30-ը, բոլոր աշխատանքային օրերին, ժամը 2։00 – 5։30։
Աղբյուրը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ
Դիտումների քանակը` 3010