Եվա Հյուսյան.«Ես չեմ սիրում նահանջել»

Մասնագիտությամբ տնտեսագետ  Եվա Հյուսյանն ընդամենը մի քանի տարի առաջ մուտք գործեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, եւ այսօր նրա Հայաստանում հիմնադրած «SoloLearn»-ը ծրագրավորման ուսուցման  աշխարհի ամենամեծ անվճար հարթակներից մեկն է :

 

 

Եվան ասում է, իր գործընկերոջ, ընկերության համահիմնադիր Դավիթի հետ սկսեցին այս ոլորտում աշխատել, երբ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում» էին աշխատում. «Զրոյից ստեղծեցինք «SoloLearn»-ը, մեր առաջին սթարթափն էր, որտեղ բազմաթիվ նոր ընկերություններ ծնվեցին, ամեն ինչ անում էինք, սկսած՝ գաղափարի ծնունդից, վերջացրած դրա իրականացումը, արտադրանք սարքելը »:

 

 

Հիմա «SoloLearn»-ն անվճար հարթակ է սկսնակների եւ արդեն  մասնագետների համար,  ավելի քան 10 միլիոն օգտատեր ունի աշխարհի ամենատարբեր երկրներից: Իսկ  2015-ինընկերությունը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչեւ 10 միլիոն դոլարի ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը:

 

 Եվա Հյուսյանն ասում է՝ երբ հիմնադրվեց ընկերությունն, ունեին ծրագրավորման պրակտիկայի ծրագիր, 4 ամիս տեւողությամբ ծրագրավորման ինտեսիվ կուրսեր էին: Այստեղ երիտասարդները ոչ միայն ծրագրավորման ամենաթարմ գործինքներին են սովորում, այլեւ, ինչպես Եվան է ասում՝ նրանց մտածողոթույունն է  փոխվում.«Մասնակցում  էին կուրսերին, հետո աշխատանքի էինք տեղավորում, ու մենք տեսանք, թե՝ ինչ մեծ ազդեցություն է ունենում երիտսարդության վրա: Նրանք բացի սովորելուց, լավ միջավայրում ամբողջությամբ փոխվում էին, այսիսնքն՝ պոլիտեխնիկից  հետո հոգնած գալիս էին, նաեւ կյանքից հիասթափված, մտածելով՝ ո՞ր բարեկամը իրենց որտեղ կարող է աշխատանքի տեղավորել, մեկ էլ մեզ մոտ վերափոխվում էին, լավ ու բարձր վարձատրվող աշխատանք էին գտնում, որոշներն էլ՝ ամենահամարձակներն, իրենց ընկերությունն էին ստեղծում: Հետո իմացանք, որ նմանատիպ հարթակ նույն ժամանակահատվածում Սան-Ֆրանցիսկոյում են սկսել անել, ու ճանաչված են, արագ  զարգանում են»:

 

Արագ զարգացող աշխարհում  «SoloLearn»-ը գրավիչ է նրանով, ինչպես Եվա Հյուսյանն է ասում, որ այն հասանելի է հեռախոսի համար եւ «սմարթֆոն»  հեռախոսով հնարավոր է սովորել անկախ նրանից, թե աշխարհի որ կետում ես գտնում, եւ եթե ունես ազատ 5 րոպե, ապա կարող ես ինչ-որ նոր բան սովորել.«Սա մեր ծրագրի ամբողջ գաղափարախոսությունն է: Մարդը չի սովորում կոնկրետ 2-3-4 տարի, այն էլ այսօր, երբ ամեն ինչ շատ արագ փոփոխվում է, եւ երբ ասենք ԲՈՒՀ-ն ավարտում են, իրենց սովորածն արդեն հնացած է լինում եւ գիտելիքները պետք չեն գալիս: Իսկ այսօր  աշխարհը գնում է՝ «այս պահին  ինձ պետք է այս գիտելիքը, որքան արագ կարող է դա ստանալ» ուղղությամբ, ու մարդը մեզ մոտ դառնում է ամեն րոպե նոր բան սովորող, որն ուզում է հաջողության հասնել»:

 

«Ծրագրավորումը միայն ծրագրավողների համար չէ». մի առիթով այս միտքն ասելով, Եվա  Հյուսյանը կոտրեց կարծրատիպեր, թե՝ ծրագրավորումն անհասանելի է շատերի համար: Նա  նկատում է՝ այդ կարծրատիպը միայն Հայստանում չէ, ամբողջ աշխարհում էլ նույնն է: «Դա նման է հին Եգիպտոսին, երբ միայն ընտրյալները կարող էին գրել ու կարդալ, ու եթե իրենց հարցնեին, կասեին՝ դա շատ բարդ բան է, ու մյուսները չպիտի դա իմանան: Դա նեղ խմբի մտածելակերպ է, թե՝  մենք ընտրյալ ենք: Հետո գալիս է մի պահ ու այդ կարծրատիպը կոտրվում է»:

ՏՏ ոլորտի բիզնեսում ղեկավարները հիմնականում տղամարդիկ են, ինքը՝ Եվան որպես կին երբեք վատ չի զգացել, որ ղեկավարում է մի դժվար ոլոտի ընկերություն. Նշում է՝ անգամ զարմանալի է, որ շատերն ասում են՝ կանանց համար դժվար է.«Երբ աշխատում եմ, չեմ մտածում  սեռի մասին, երբ աշխատում եմ՝ շատ երջանիկ եմ, մի գործով եմ զբաղվում, որն ինձ գերագույն հաճույք է պատճառում: Ես շատ լավ աշխատանք եմ թողել, «Մայքրոսոֆթի» ներկայացուցիչն էի Հայաստանում՝  բարձր աշխատավարձով, բայց հիմա մի աշխատանք եմ անում, որն ինքս եմ հիմնադրել ու  ինձ դուր է գալիս: Ներքին վստահությունն է կարեւոր»:

 

Չնայած, որ «SoloLearn»-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի շատ երկրներում, բայց ինքը՝ Եվան չի համարում, որ շատ  մեծ հաջողությունների է հասել, ասում է՝ շատ ճանապարհ ունեն անցնելու ու վստահ է՝ հաջող են անցնելու՝ թիմի հետ միասին.«Ես չեմ կարծում, որ կինն ավելի հաջողակ կարող է լինել, քան տղամարդը, կամ՝ հակառակը: Բայց ես միշտ մտածում եմ՝ հենց երկուսի համադրությունն է, որ մեծ բանի է բերում»:

 

Կարծրատիպեր կան, թե ծրագրավորումը տղամարդկանց աշխարհն է, իսկ նման բան անգամ ԱՄՆ-ում կա, բայց Հայաստանում, ինչպես Եվան է նշում, ավելի շատ կին-ծրագրավորող կա, քան ԱՄՆ-ում, մեր երկրում կին-ծրագրավորողների պահանջարկը շատ է.«Իրենք ավելի պարտաճանաչ են, լավ են աշխատում, վստահելի են: Այսինքն, ամեն մեկն ինչ-որ բանով ավելի ուժեղ է: Եթե կարծատիպերի հետեւից ընկնես, դեպրեսիայի մեջ կընկնես: Բայց երբ մտնում ես տղամարդկանց աշխարհ, տեսնում ես, որ առավելություններ կան, որովհետեւ շատ բաներ, որենք իրենց մոր արդեն որոշված է, եւ անում են կոնկրետ ձեւով, դու կարող ես լրիվ այլ կերպ անել: Ես հետաքրքիր իրավիճակներ եմ ունեցել կյանքում, երբ ամբողջական տղամարդկային միջավայրում մեկ էլ ինչ-որ նոր բան ես ասում, որը եթե իրենց միջավայրից մեկն ասեր՝ միանշանակ չէր ընդունվելու, իրենք իրենց օրենքներով են շարժվում»:

 

 Համառությունն է օգնել, հոտառությո՞ւնը, թե՞ բախտն է բերել հաջողության հասնելու, Եվան ասում է՝ երբեք չես կարող ասել՝ քո բախտ բերե՞լ է, թե՝ ոչ, գուցե նույն արտադրանքը տային 3 տարի հետո, ու  ավելի ընդունվեր.«Թե Աստված կամ աստղերը որքանով են բարեհաճ եղել, չգիտեմ: Ճանապարհի կեսին պիտի հանդիպես հաջողությանը, տանը նստած քո շանսերը զրոյական են, որքան շատ աշխատես՝ շանսերն ավելի շատ կլինեն: Կարեւոր է հավատալ ու սիրել աշխատանքը: Ձախողումներին էլ այլ կերպ եմ նայում»:

 

Այնուամենայնիվ, մի հարցում բախտը բերել է՝ ընկերության համահիմնադիր Դավիթը, որը որպես գործընկեր օգնել է Եվային եւ միասին այսօր ստեղծում են, այսպես ասած՝ շատ խելացի պրոդուկտ:

 

 Հյուսյանն իր թիմով 3 տարի գաղափարների վրա է աշխատել, այդ ընթացքում եղել են ծրագրեր, որ չեն ստացվել, կամ որ պիտի ավելի լավ լինեին ու չեն եղել, սակայն դա էլ  ձախողում չի համարում. խթան է եղել այլ կերպ մտածելու ու առաջ գնալու համար:

Բռնած գործի ճանապարհին հանդիպած խոչընդոտների մասին էլ նա ասում է ՝ դրանք  օրինչափ են, կյանքը չի կարող միշտ հարթ ընթանալ իսկ բացասական երեւույթներից շատ չի ցնցվել, ուղղակի դասեր է քաղել ու անպայան դրական բան տեսել.«Դա խթան է ցանակացած բացասականից շատ դրական բաներ քաղելու: Ես շատ համեստ, չխոսկան եմ եղել անծանոթ միջավայրում, բայց երբ տեսնում եմ դանակը ոսկորին է հասնում՝ չեմ նահանջում: Ինձ հետաքրքրությունը ստիպում է առաջ շարժվել ու մինչեւ վերջ գնալ: Եւ վիճակը որքան անելանելի է, այնքան զգում եմ՝ լրացուցիչ ուժեր են արթնանում, որոնք ինձ օգնում են, չեմ սիրում պարտվել: Դա այն հաղթելու ուժն է, որն իմ մեջ արթնանում է  անարդարության դեպքում»:

 

«SoloLearn»-ը վերջերս նորից ֆինանսավորոմ է ստացել, այսինքն նոր ներդրում ունեն. Եվա Հյուսյանն ասում է՝ ամբողջ գործունեությունը Հայաստանում են ծավալում՝ հարկեր, աշխատավարձեր եւ այլ վճարումներ: Իսկ վարչապետի ասած՝ աշխարհ շուռ տվող ծրագրի մասին էլ ասում է՝ «Վերջնական նպատակը հենց աշխարհը շուռ տալն է, երբ կհաջողվի, չգիտենք»:

 

Նունե Բադալյան

 

 

Դիտումների քանակը` 6648

Գլխավոր էջ